էսօր չաթում խօսում էին այն մասին, որ տաքսի սերուիսներում, ոչ միայն կլիենտը կարող ա գնահատել սպասարկողին, այլ եւ սպասարկողը՝ կլիենտին։
կարծիք հնչեց որ անսպասելի ա՝ զի գործատուին աւելի պիտի հետաքրքրի յաճախորդի, եւ ոչ թէ աշխատողի ֆիդբեքը՝ յաճախորդն ա միշտ ճիշտ։
ես շատ վաղուց մտածում եմ նաեւ տաքսի սերուիսների p2p֊ացման մասին։ ոչ միայն դրանց՝ ինչպէ՞ս ազատել հեղինակներին հրատարակիչներից, երաժիստներին՝ լէյբլներից, եւ այլն։
ու եկէք դիտարկենք տաքսին։ կար մի նախագիծ, իբր փորձում էր էդպէս անել, բայց ապակենտրոնացնում էր կենտրոնացուած «մեսենջեր» օգտագործելով։ էդ թողնենք։
մեր գտած ձեւը p2p անելու՝ բանալիների զոյգ գեներացնելն ա։ հանրայինը ում հետ ասես կարող ենք կիսել, եւ յաճախ դա ա դառնում մեր ինքնութիւնը, մեր անունը, մեր անձնագրի համարը։
սակայն կայ խնդիր՝ բանալիների զոյգ գեներացնելը բարդ չի։ բարդ ա գեներացնել նոյն զոյգը՝ դա լաւ ա։ բայց եթէ դու եղել ես տոքսիկ յաճախորդ ու քեզ չեն ուզում սպասարկել վարորդները, կամ ինչու ոչ՝ դիզայներները, ճարտարապետները՝ եթէ դու ունես ցածր վարկանիշ, արդեօք ի՞նչն ա խանգարում գեներացնել նոր ինքնութիւն, եւ ներկայանալ նոր մարդ։
նոր մարդ, որ քեզ անձամբ չգիտի, չի իմանայ քո նախկին ցածր վարկանիշի մասին։
եւ մտածեցի, որ դա էդքան էլ մեծ խնդիր չի։ արդե՞օք բանկը, որ վերցնում ա մարդու անձնագրի տուեալները, պատրաստ ա ամէն մարդու վարկ տալ։
իսկ ո՞նց ա որոշում, որ կարող ա։ ըստ էդ մարդու վարկային պատմութեան։
այսպիսով, եթէ մարդն ունի ինչ֊որ պատմութիւն, նա աւելի վստահելի ա, քան մարդ, որ պատմութիւն չունի։
դա նաեւ ինձ հանգստացնում ա՝ ես ունեմ բլոգ, ուր ամէնը հաւաքուած ա, ամէն իմ դեբիլութիւնն էնտեղ ա, ու ես շատ յաճախ ցանկութիւն ունեմ ամէնը ջնջելու գրողի ծոցը։ բայց ես փորձում եմ յիշել, որ մարդն՝ իր պատմութիւնն ա։
վատ պատմութեամբ մարդն աւելի վստահելի ա, քան ոչ մի պատմութեամբ մարդը։
ես ծանօթանում ես մարդու հետ ու իր «սոցիալական» պրոֆիլում տեսնում, որ նա 2008֊ին սատարում էր իշխանութիւններին, աւելի լաւ ա, քան ոչ մի բան չտեսնել։ գուցէ մոլորեցուած էր քարոզչութեամբ, գուցէ չէր ջոկում, գուցէ փոխուել ա։ կարելի ա եւ, ցանկութեան դէպքում հետեւել իր փոփոխութիւններին։ բայց եթէ դու ոչ մի բան իր մասին չգիտես՝ կարելի ա ենթադրել ամէն ինչ՝ ամենապայծառից՝ ամենավատը։
եւ «ռեպուտացիան» ամենահին մարդկային ինստիտուտներից ա։
եւ յաճախորդի ռեպուտացիան էլ։ ես տեսել եմ ինչպէս իմ մեքենայ սարքող վարպետները ցրել֊ուղարկել են ինչ֊որ մարդկանց։ զի էդ մարդկանց հետ գործ ունենալը, ռուսներն ասում են՝ «себе дороже», աւելի թանկ ա նստելու։ եթէ ոչ գումարով ապա նեարդերով։ ես գիտեմ ճարտարապետներ, որ չեն ընդունում պատուէրներ որոշ ունեւոր մարդկանցից։ որովհետեւ՝ յետոյ քո վրայ աւելի թանկ ա նստելու։
նկատի ունեմ՝ յաճախորդին գնահատելը եղել ա այնքան վաղուց, ինչ կան տոքսիկ յաճախորդներ։
բայց ապա, ինչպէ՞ս անել լրիւ p2p համակարգ, ուր տոքսիկ յաճախորդը չի փոխի իր հանրային բանալին, ու հանդիսանայ նոր մարդ։
իմ պատասխանը՝ պատմութիւնն ա։ մարդը պէտք ա շատ գնահատի իր բանալիների զոյգը, ունենայ մի բանալիների զոյգ եւ իմանայ որ վատ պատմութիւնը աւելի լաւ ա, քան պատմութեան բացակայութիւնը։
#ապակենտրոնացում