2025-11-07-29853557

իրականում շատ դժուար եմ հասկանում էմոջի թողնելը տեքստի մէջ։

երբ մարդիկ գրում էին գաղափարագրերով, ու օգտագործում էին ձկան, տան, կամ սարի գաղափարագիր, նրանք այն օգտագործում էին էդ բառի փոխարէն։

ոչ թէ գրում էին սարի մասին, յետոյ մի հատ էլ սար դնում վերջում։

ու ես չնայած, փորձում եմ, ու օգտագործում եմ էմոջիներ։ նաեւ յաճախ որովհետեւ վստահ չեմ ինչպէս ֆիդբեքուել, բայց մէկ ա չեմ հասկանում, չեմ կարողանում լաւ կարդալ երբ էմոջի ա դրուած, ու արտայայտուելիս յաճախ զգում եմ որ սխալ եմ անում։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)