էսօր մէկն ասաց թէ rpi֊ը վատն ա, զի՝ դանդաղ ա։
բայց դանդաղ ա ինչի՞ համար՝ ըստ երեւոյթին դրա լռելեայն ծրագրակազմը՝ raspbian֊ը, չգիտեմ որ դեսքթոփով, օգտագործելու համար։ ու ինչ֊որ ծրագրեր։
բայց երեւի արագ ա riscos քշելու համա՞ր։ եւ դրա՞ ծրագրերը։
նկատի ունեմ՝ ծրագրից ա, որ շատ բան ա անում, կամ ծանր սպեկ ա իմպլեմետնացնում, որ դանդաղ ա էս կամ էն երկաթի վրայ։
ապա մտածում եմ՝ ի՞նչը չի բաւարարում մարդկանց, որ էսքան ծանրացնում են։
գնօմը որ հինգ տարի առաջ էր, քի՞չ էր։ գնօմը որ տաս տարի առաջ էր՝ քի՞չ էր իր էֆեկտներով։
ըստ իս՝ քսան տարի առաջուայ գնօմը compiz֊ով՝ արդէն սարսափելի քուլ էր երեւում։
չգիտեմ ինչի են մարդիկ ուզում քամել ռեսուրսներն էնպէս որ կոմֆորտ չլինի աշխատելը էժան կամ ոչ շատ արագ երկաթի հետ։
ինչի՞ համար ա պէտք էդ ամենաարագը։ ինչի՞ չեն օկ մի քիչ դանդաղի հետ, որի վրայ կաշխատի ոչ էդքան ծանր բան։ ինչի՞ ա պէտք ծանրը։