երեւի պէտք չի էս կարդալ, բայց ինձ պէտք ա գրել, ու ես հասկանում եմ որ ոչ մէկի հաճելի չի՝ անցէք առաջ հոսքով։ ու սարսափելի ամաչում եմ էն մտքից որ ծանօթ մարդ կարող ա կարդալ։
մի անգամ «նոր տարուայ փարթիի» ստիպեց գնալ ընկերուհիս։ թերափեւտս, ճիշտ ա ասում էր, որ ես չունեմ յարաբերութիւն, ու էդ ինձ թւում ա, բայց ինչեւէ։
տէնց, գնացինք։ դէ երաժշտութիւն, փուչիկներ։ ծխաաած։ մառախուղ։ քիչ թէ շատ չծխած սենեակում կանգնեցի, իսկ նա ուզում էր շփուել ինչ֊որ մարդկանց հետ։ իրանց մէջ կար իմ շատ հին ծանօթը։
բայց ես հեռւում կանգնել էի։ ամենակարեւոր պատճառը հեռու կանգնելու ծուխը չէր՝ ծուխն էլ էր կարեւոր, բայց կարեւոր պատճառն այն էր, որ դէ խօսում ա մարդը, ի՞նչ գնամ խառնուեմ։ որ գնամ, ի՞նչ կը նշանակի։ կը նշանակի եկել եմ ինձ ցո՞յ տամ, կը նշանակի, որ ուղերձ եմ տալիս թէ ինձ հե՞տ ա եկել, համ էլ կը խանգարեմ՝ էն ա շփւում ա։
մտքովս չէր անցնում որ էդ յարմար ա, եթէ մենք միասին ենք եկել՝ գնալ իր կողքը կանգնել, մի երկու բառ փոխանակել, իսկ ում չգիտեմ՝ ծանօթանալ։ ինձ թւում էր սիրուն բան չեմ անի։
հիմա հասկանում եմ ինչքան նորմալ բան ա դա։
ու տէնց։
#անկապ