ուրեմն շախմատի էն ֆիգուրան, որին ռուսերէն ասում են «լադեա», ու կարծես հայերէն ասում են՝ նաւակ, դրան մանկութեանս ժամանակ յիշում եմ, որ ասենք պապս ասում էր՝ «տուրա»։
ու անպատասխան հարցը մնացել էր։
վերջերս նակագինի աշտարակի մասին էի մտածում ու մտածեցի որ էսպերանտոյով աշտարակը «turo» ա, ու մտածեցի՝ միշտ էդ շախմատի ֆիգուրան յիշեցնում էր դղեակի աշտարակ։
ֆրանսերէն էլ ինչ֊որ նման բառ ա, տուր֊ով սկսուող՝ դէ էսպերանտօն ֆրանսերէնից շատ բառ ա վերցրել։
ու մտածում եմ՝ ըստ երեւոյթին աշտարակ ա, ու էդ պատճառով ռուսերէն (որ ազդուած ա եղել ֆրանսերէնից) ասել են «տուրա»։
չգիտեմ։
#անկապ