2025-10-08-29573917

նախկինում ընդունուած էր նեարդայնանալ երբ քեզ հարցեր են տալիս, ու օգտագործելով «let me google it for you» կամ «let me duckduckgo it for you» տեսակի կայքեր՝ ցրել մարդկանց։ թւում էր թէ՝ թող փնտրի ի՞նչ ա կպել, կուլտուրա չունի։

էսօր մտածում եմ՝ չգիտես ինչ ա ասելու աբ֊ն, նաեւ փնտրելու համակարգն ա վճարած կամ ընտրուած կայքերի տանում՝ ապակենտրոնացում ուրեմն ապակենտրոնացում, ես կը պատասխանեմ, կը վերցնեմ պատասխանատւութիւն, ու աւելի լաւ ա՝ հանրային չաթում։ գուցէ աւելի օգտակար մարդ գտնուի։

միշտ էլ սիրել եմ մարդկանց հետ չաթուել՝ դիմել հարցերով, օգնել երբ կարող եմ։ ու իմ հարցերին մարդիկ աւելի լաւ են պատասխանում՝ աբ֊ն մէյնսթրիմ ա ու կարգին, ու մէյնսթրիմի ա տանում։ կարգինը՝ արտակարգ չի։

գուցէ աբ֊ն օգտակար լինի կոնսպիրոլոգներին՝ բացատրելով որ պատուաստուելը վատ չի (յուսանք)։ զի անտիվաքսերութիւնը կարգին չի,՝ այն կարգինի մակարդակից ցածր ա։

ու հա, գուցէ սխալուեմ ու գուցէ մոլորեցնեմ՝ բայց հանրային չաթում գուցէ ուղղեն։ կամ դէ կը պարզուի, երկուսս էլ կը սովորենք։ պէ՞տք ա մեզ խոշոր կորպորացիային հարցնել։

ամէն դէպքում ինձ պակասում ա նորմալ վիդեօ քարտ՝ լոկալ աբ֊ի համար։ ամաչում եմ որ մէկը տեսնի՝ ունեմ աբ֊ի հետ բացած տաբ։ իսկ լոկալից չէի ամաչի։ կը խաղայի հետը հանրային, կասէի՝ տեսնենք ինչ ա ասում։

ես երկար ժամանակ օգտագործել եմ մի մարդու searx֊ը՝ հիմա փակել ա։ բայց ես լրիւ տեսնում եմ որ հնարաւոր ա ունենալ փոքր, ոչ կողմնակալ փնտրելու համակարգեր։ կամ կողմնակալ՝ մասնագիտացուած։ հա, գուցէ առաջին մի քանի էջում ուզածդ արդիւնքը չլինի, բայց խորանաս՝ գտնե՞ս։

ժամանակին պուխը՝ mkdotam֊ը, տանկիստն ու դոլֆինը ստեղծել էին knowhow.am կատալոգը։

էնտեղ հաւաքում էին freenet.am ֊ի դայալափից հասանելի կայքեր։

ես լրիւ տեսնում եմ իմաստ՝ թեմատիկ յղումների կատալոգների եւ կայքերի օղակների՝ ծիր.հայ ֊ը միայն հին ժամանակների նոստալգիա չի։ պարզւում ա՝ օղակները լաւ բան են, եթէ այլընտրանքը՝ մետաաչքն ա։

ինձ չի թւում որ ես գլոբալացմանը դէմ եմ։ ինձ չի հրապուրում իշխանութեան ու զօրութեան կենտրոնացումը։ ինձ համար գլոբալացումը՝ ընդհանուր ստանդարտներն են, օրինակ հաղորդակցութեան։ հաղորդակարգերը։

մէյլը, xmpp֊ն՝ գլոբալացում են։ մոլորակի շուրջ եղած հանգոյցների կապն ա։

իսկ ֆէյսբուքը՝ լոկալացում ա, մի հանգոյցի մէջ բոլորով խցկուելն ա։

ու թէեւ ֆէյսբուքի սերուերները բաշխուած լինեն աշխարհով մէկ՝ ես ամէն քաղաքում մկդոնալդսի կողմնակիցը չեմ։ ինձ շոյում ա միտքը որ ռէյկեաւիկում մկդոնալդսը փակուել ա՝ զի տեղացիները նախընտրում էին հաւէս ոչ ցանցային սրճարաններն ու ռեստորանչիկները։ ու ես կոլա չեմ խմում՝ ոչ պեպսի, ոչ կոկա, ոչ էլ հայ։ հայ կոլա֊ի հանդէպ պատրիոտիզմ չեմ զգում։

բայց միրզոյեան գրադարանին երբէք չեմ ափսոսել վճարել։ ու պիտի աւելի շատ նպաստէինք՝ չփակուէր։

#ապակենտրոնացում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ապակենտրոնացում