աւարտեցի դիտել veritasium֊ի՝ մոնսանտօ ընկերութեան մասին թողարկումը։
ու յիշեցի որ դիասպորայում շատ շատ մարդ տարածում էր էդ ժամանակ այդ մասին նկարներ, պաստառներ։ չեմ յիշում ինչ։
հետաքրքիր ա շատ, որ veritasium֊ը իրադարձութիւնների, պրոտեստների մասին պատմելիս օգտագործել ա բացարձակապէս RT֊ի տեսանիւթերը։
ինչի՞ էդպէս։ կասկածում եմ՝ նրանից ա որ տեղական ամերիկեան մէյնսթրիմ լրատուամիջոցները շատ հնարաւորութիւն չեն ունեցել մոնսանտօյին վերաբերող պրոտեստները լուսաւորել։ ըստ երեւոյթին որովհետեւ մոնսանտօն շատ ազդեցիկ կազմակերպութիւն ա։
հաւանական ա որ լուսաւորել են մարգինալ լրատուամիջոցներ, որ գուցէ տափակ երկրի մասին էլ են գրում։ ապա veritasium,ը ստիպուած եղաւ RT֊ի նիւթերը մէջբերել։
ու ապա շատ հասկանալի ա դառնում՝ ինչի ամերիկացիների, եւրոպացիների զգալի մասը (գոնէ ինձ ծանօթ) նստած ա RT֊ի վրայ ու վստահում ա իրենց ասածին։
որովհետեւ երեսել են՝ իրենց տեղական լրատուամիջոցները յաճախ լռում են ինչ֊որ բաների մասին։ իսկ RT֊ն խօսում էր։ ապա՝ իրենց իսկ լրատուամիջոցների անվստահութիւնը բերում ա RT֊ին վստահելուն։
առաջ ես մտածում էի որ RT֊ն պարզապէս ցածր վստահութիւն ունեցող մարդկանց ա հետաքրքիր թւում։ աւելի շատ կոնսպորոլոգներին ա գրաւում։ բայց եւ իմ իմացած մարդիկ կոնսպորոլոգ չեն, 5g֊ով կովիդ տարածելուն չեն հաւատում, դրանց մէջ գիտնականներ կան։
բայց այ RT֊ի տեսակէտները լուրջ են ընդունում։
հիմա հասկանում եմ՝ ամերիկեան մեծ, մէյնսթրիմ մամուլի թերացումներից ա։ իրենք լռում են՝ RT֊ն խօսում ա։ ապա եւ սկսում են էդ աղբիւրին հաւատալ։
#քարոզչութիւն #մամուլ #տեղեկատւութիւն