մէկի հետ ծանօթանում եմ, իրա ամուսինն էլ դիջէյ ա, ասում եմ որ անօնռադիօյում եմ նուագում։
ասում ա՝ էդ ո՞րտեղ ա, գտնեմ, ասում եմ՝ դէ օրինակ գրի՝ anonradio.net։
գրում ա, ցոյց ա տալիս իր այֆօնի էկրանը, նայում եմ գրել ա՝ անօնռադիօ ու ինչ֊որ անկապ բան ա բերել։ ասում եմ՝ էս ի՞նչ ա։ ասում ա՝ ինստագրամ ա։
ասում եմ՝ էս մարդիկ ոնց կարող են ինստագրամ ունենալ։ իրա հաւատը չի գալիս։ ո՞նց, եթէ ինտերնետում՝ ապա ինստագրամում։
ասում եմ՝ էս մարդիկ կապ չունեն տէնց բաների հետ, գրի դիտարկչում։
դէ չեմ ուզում իր էկրանի մէջ հա նայել, ասում ա՝ չի գտնում, գալիս նայում եմ՝ էլի գրել ա՝ անօնռադիօ, ու չի գտնում։ ասում եմ՝ էս ի՞նչ ա, ասում ա՝ ֆէյսբուք յաւելուածն ա։
ասում եմ՝ էս մարդիկ ոչ մի կապ չունեն ֆէյսբուքի հետ։ ու երբ իրանք եղել են՝ 1983 թուից՝ չկային տէնց բաներ, ու իրանց հետաքրքիր չի։
տէնց ստիպուած դիտարկիչը բացեց գրեց յղումը։
#անօնռադիօ #անոնռադիօ #պատմութիւն