մի գործի տեղ կար, ուր չաթուելն արգելուած էր։ ինտերնետն էլ էր արգելուած, բայց ոչ ինձ համար։
բայց չաթուելը մէկ ա արգելուած էր։
ու ես մի ամիս աշխատեցի ու դուրս եկայ։
ու տէրը ֆիրմայի գալիս նայում էր՝ չաթւում էի։
irc֊ում։
ու ես ուղիղ ասել էի՝ ես չեմ հասկանում ոնց էք գործ անում առանց դրա։ ես չգիտէի որ հնարաւոր ա առանց դրա։
ես ինչ չէի պատկերացնում, որեւէ irc ալիքում հարցնում էի։ ըստ որում միշտ մտած էի, միշտ կարդում էի ինչ են խօսում։ երբեմն արտայայտւում էի։ եթէ կարողանում էի՝ ինքս էի օգնում։
ու ոնց ա հնարաւոր առանց դրա՝ չեմ պատկերացրել։
եթէ օրինակ մարդուն gentoo էի օգնում տեղակայել, ասում էի որ յետոյ, քանի անփորձ ա, պիտի թարմացումների խնդիրների ժամանակ մտնի irc սենեակ եւ հարցնի։ երբ վերջերս մակի վրայ gentoo տեղակայեցի, ձայնը, պարզուեց չէր աշխատում, կարծես նոյնիսկ readme
֊ի մէջ էր գրուած՝ եկէք irc հարցրէք էն մարդուն։
ասում էի՝ գնա irc հարցրու։
դժուարանում էր գնալ, երբ մտնում էր՝ շատ դուխով չէր խօսում։ հասկանալի ա։
բայց ինչ մտածեցի՝ որ ես միշտ էլ չաթուել եմ՝ բնական բանականութեան հետ։ քննարկել եմ խնդիրներս տարբեր բանականութիւնների հետ, որ ինչ֊որ գիտելիք ունեն ոլորտում, փորձ, կամ գուցէ էդ ծրագրակազմի հեղինակներից մէկն են։
նաեւ ջոկել եմ ինչի ինձ կամ այլ ընկերներիս չեն գալիս հարց տալու՝ մենք ի՞նչ ենք գրել որ ինչ սենեակ ունենանք ուր կը պատասխանենք։ կամ որ օգտակար լինի ու մարդիկ հաւաքուեն էդ սենեակում ու քննարկեն։
ինչեւէ։
գալիս եմ նրան որ էսօր մարդիկ էդքան նստել են արհեստական բանականութեան հետ չաթերի, որովհետեւ չեն չաթուել/կուլտուրա չունեն/քաշւում են բնական բանականութեան հետ չաթուել։
եւ դա խնդիր ա։ զի կապիտալիստին փող են տալիս, ածխածինն աւելացնում են, բայց կարելի էր գալ մարդկային այլ մարդկանց հետ շփուել։
հա, իհարկէ, արհեստական բանականութիւնը տոքսիկ իրան չի պահի։ բայց դէ ես էլ եմ տոքսիկ համայնքներից խուսափել, ու էն համայնքներում եմ ուր հանգիստ ա։
հա, վատ փորձառութիւն ունեցել եմ։
բայց չեմ մնացել դէ։
ու տէնց։
#բանականութիւն #չաթ #շփում