խաղ արեցի emulith֊ի՝ lilith համակարգչի էմուլեատորի հետ։
նախ պատրաստել էի ebuild՝ իմ overlay֊ում։
պէտք ա նշել որ emulith֊ը նախագծուած ա էնպէս, որ աշխատեցնես հէնց էն պանակից որի մէջ շինել ես։ ու նաեւ գալիս ա դիսկերի պատկերների հետ։ բայց էդ դիսկերը ես ինսթոլ եմ անում՝ /usr/share/emulith/img
պանակի մէջ։ ու եթէ սովորական օգտատէրով ես դիսկը բացում՝ ապա այն միայն ընթերնելու համար ա ու կարծես թէ այդ պատճառով չէի կարողանում օհ֊ը՝ medos՝֊ը մեկնարկել։ ու յաջողուեց մեկնարկել միայն root
֊ով։
երբ մեկնարկեցի, բեռնուեց, հարցրեց ամսաթիւ ու օգտանուն ու ծածկագիր։ ծածկագրի փոխարէն սեղմեցի enter։
թւում ա թէ, ունես command line shell
որի հրաւէրը՝ *
նշանն ա։
ու անսովոր ա որ երբ սկսում ես գրել, աստղանիշի ու քո գրածի արանքում բացատ չկայ՝ սկսում ա գրել անմիջապէս։
երբ սեղմում ես ?
ապա տեսնում ես հասանելի հրամանների կամ ֆայլերի՝ դեռ լաւ չհասկացայ, ցանկ։
ֆայլային համակարգը չունի պանակներ, ինչպէս եւ ակնկալում էի, զի նաեւ օբերոն օհ֊ում չունի։ փոխարէնը, տեսայ որ կան նախածանցներ՝ օրինակ՝ DEM.PacDemo ու DEM.PoolDemo, որ դասակարգել լինի ֆայլերը։
առաջին կարեւոր բացայայտում՝ երբ աշխատեցնում ես, օրինակ pacman֊ը, իսկ յետոյ դուրս ես գալիս, պարզւում ա, որ framebuffer֊ի պէս միջավայրում ես՝ վիդեօ քարտը գրաֆիկական ռեժիմում ա։ վերադառնում ես քո՝ աստղանիշով հրաւէրի, կարողանում ես շարունակել տպել, բայց եւ տեսնում ես նախկինում նկարուածը։
երբ հաւաքում ես edit
՝ կանչւում ա գրաֆիկական խմբագրիչ՝ մկնիկով։ հարցնում ա՝ ինչ ֆայլ ես ուզում բացել։
այսպէս սկսեցի զգալ միւս բացայայտումը՝ medos֊ում աշխատանքն ինտերակտիւ ա, ի տարբերոթիւն unix֊ի։ ոչ մի հանդիպածս հրաման չունի արգումենտներ, փոխարէնը երբ աշխատեցնում ես՝ հարց ա տալիս։
չգիտեմ, արդեօք վիրտը ծանօթ էր իւնիքսի՝ մինուսով սկսուող հրամանների մշակոյթին, եւ գիտակցում էր որ դա օգում ա աւտոմատացնել գործընթացները։
երեւի հա՞, եթէ թէկուզ cp/m
ա տեսել, զի վերջինը բաւական ազդուած էր unix
֊ից։
ես բացեցի մի ֆայլ, որով փորձում էի՝ ի՞նչ ա լինելու, եթէ compile
անեմ բայց այն չունի գլոբալ BEGIN
֊ից END
բաժին։ մտածում էի՝ կարո՞ղ ա առանձին օբյեակտային ֆայլ կը սարքի։
ինչեւէ, տեսէք, նշում ա մկնիկի աջ ստեղնը սեղմելով, ինչպէս եւ oberon
համակարգում։
իսկ մենիւ խմբագրիչը չունի։ սակայն ցանկացած տեղում երբ սեղմում ես մկնիկի միջին ստեղնը՝ այդ տեղում էլ յայտնւում ա մենիւով շրջանակ։
աւտոլրացում, սակայն, կայ՝ գրում ես օրինակ dev ու աւտոլրացնում ա՝ develop։
ու օրինակ ահա, ես փորձեցի կանչել քոմփայլերը՝ modula
գրելով ու տալ իրան արգումենտ։ բայց էդպէս չաշխատեց, փոխարէնը պէտք ա գրէի modula
ու ինքը լրացրեց, եւ սեղմեցի enter
, յետոյ նա հարցրեց որ ֆայլն եմ ուզում շինել։
օբերոն օհ֊ում կարելի ա քոմփայլերին տալ մի շարք ֆայլեր ու այն բոլորը կը հաւաքի։
հետաքրքիր ա որ համակարգն ունի մի, փոքր, մեքենայական կոդով գրուած միջուկ, որը ինտերպրետացնում ա M code, ու մնացած ամէնը՝ ամբողջ համակարգը աշխատում ա այդ M կոդի ինտերպրետատորով։ մոդուլա քոմփայլեր այդ պրոցեսորի համար չկայ, քոմփայլերը գեներացնում ա M կոդ։ դա բաւական փախած ա։
inferno֊ում կայ բաւական մեծ c֊ով գրուած միջուկ իսկ userspace֊ը աշխատում ա dis վիրտուալ մեքենայի մէջ՝ limbo ծրագրեր են։
էստեղ ամբողջ օպերացիոն համակարգն ա M կոդով աշխատում։ չհաշուած մի փոքրիկ մեքենայական կոդով գրուած կտորիկ։
սա մօտ ութսուն թուին ա աշխատել։ իրականում այդ ժամանակուայ համար բաւական առաջադէմ ա։
իսկ սրա համեմատ արդէն օբերոն համակարգը լրիւ ֆանտաստիկա ա։ դէ էսօր էլ ա ֆանտաստիկ։
#lilith #emulith #լիլիթ #համակարգիչ #էկրանահան #պատմութիւն