մի բանկ, որի անունը սկսւում ա ամ֊ով, իսկ վերջանում րիա֊ով որոշել ա մեր շէնքի բոլոր բնակիչների վարկի տոկոսը բարձրացնել՝ տասներկուսից դարձնել տասնչորս։
գնացի բանկ, խօսեցի։ պատճառաբանել չկարողացան։ ասին, ընդհանուր առմամբ՝ «կարում ենք՝ անում ենք»։
փորձեցի ասել՝ ես յիշում եմ, երբ վարկը տալիս էիք՝ հազիւ ձգեցինք, զի մեր ընդհանուր աշխատավարձը պիտի էսքան լինէր, ու մի կերպ էինք տեղաւորուել սահմանափակումների մէջ։
իսկ դուք դա հաշո՞ւի էք առել, որ տոկոսը բարձրացնում էք։ ասաց՝ այո, ամէնը հաշուած ա։ ասացի՝ դէ իսկ իմ աշխատավարձն այսօր աւելի ցածր ա, այլ տեղում եմ աշխատում։ ո՞նց էք էդպէս անում։
գնաց կառավարչի հետ խօսելու։ կառավարիչն, ըստ երեւոյթին, նրան ասաց՝ գնա ցրի։ եկաւ, ասաց, մի քիչ յուզուած՝ մենք հաշուի ենք առել, նոյնիսկ թէկուզ գործազուրկ եթէ մնաք, էդ դէպքը։ չհասկացայ բայց դա ինչ յուզմունք էր՝ որ իրան ասել են՝ գնա սէնց ասա, ու վա՞տ ա զգում, թէ՞ որ գալիս ենք իրան անկապ շեղում ենք գործից։
ինչեւէ, կարողացայ հասնել լոկ մի բանի՝ գրել դիմում, որ տասնչորսից դարձնեն տասներեք։ իսկ այդ դէքպում, ասում ա, եթէ նոյնիսկ եւ ընդառաջ գնան եւ հաստատեն տասներեք տոկոսը, ապա պէտք ա տասնհինգ հազար դրամ միանուագ վճարել բանկին այդ լաւութեան համար։
էդ տասնհինգ հազարը շատ էժան ա ինձ թւում իրանց կողմից։ ակնյայտ ա որ դա չի ապամոտիւացնի մարդուն՝ զի աւելի լաւ ա մի տոկոս տարեկան քիչ, քան մի անգամ տասնհինգ հազար, բայց եւ՝ շնից մազ պոկելու տպաւորութիւն ա թողնում, որ չի սազում, պատիւ չի բերում բանկին։
չգիտեմ այլ բանկերը ոնց են։ բայց զգօն եղէք, հիպոտէկի թղթեր ստորագրելիս։ ինձ մօտ գրուած ա որ պլիւս մինուս չորս տոկոս կարող են որոշել եւ փոխել։ երբ երեք տարին անցնեն։ ու հէնց երեք տարի անցաւ՝ անմիջապէս։
մէկն ասում ա, որ (չեմ հասկանում ինչ ա դա նշանակում, չհասցրի ճշտել) որ նա դէմից շատ փող ա տուել, որ իրանը լողացող չլինի, բայց իրանն էլ են բարձրացրել։
ինչեւէ։
հիմա ուզում եմ հասկանալ, արդեօք վերավարկաւորելը շատ վնաս ա ինձ տալու։ զուտ կուզէի էդ բանկի հետ գործ չունենալ։ սկզբից էլ դուրս չէին գալիս։ համեմատելու բան ունէի՝ իմ միւս եւ տասնամեակներ միակ բանկում շփումը միշտ լաւն ա եղել, անկապ անակնկալներ երբէք չեն արել, ու միշտ շատ լաւ էին աշխատում։ աւաղ էլ չկայ էդ բանկը։ :/