մտածում եմ, ընդհանուր առմամբ՝ ազատ ծրագրակազմ չգնահատող, ու պայմանական այֆոն գնահատող մարդկանց մտածողութիւնը այն ա, որ նրանք ընդունում են ուժեղի իրաւունքը, ընդունում են որ նա կարող ա, իսկ նրանք՝ չէ։
որ էդպիսին ա դրուածքը։
էդ մարդիկ նաեւ ինտուիտիւ հասկանում են ե՛ւ պուտինին ե՛ւ թրամփին՝ ընդունում են ուժը, եւ ոչ թէ օրէնքի գերակայութիւնը։
երեւի էդպիսի մարդիկ աւելի շատ են այստեղ՝ ուր այլ կերպ չի էլ եղել՝ միշտ ֆեոդալների, բէյերի, կամ կոմունիստների ստրուկներ են եղել։ գուցէ այդ մտածողութիւնն ունեն մարդկանց մեծ մասը՝ որովհետեւ էդպէս են սովոր եղել ապրել։
իսկ աւելի քիչ մարդ ա սովոր, այն էլ՝ վերջերս, ու ոչ մեր շրջանում՝ ամն֊ում ու արեւմտեան եւրոպայում։ ուր եւ զարգանում ա ազատ ծրագրակազմը, որտեղ եւ գրւում ա։
դա ա խնդիրը՝ ընդհանուր առմամբ ընդունելն ա որ դա ա ձեւը։
չընդունելու դէպքում՝ կը տառապէին(բայց պէտք չի), բայց ազատ անդրոիդով կամ «լինուքսով» հեռախօս կը քշէին։ չընդունելու դէպքում՝ չէին ընդունի որ օկ ա՝ էս մեքենայի վրայ միայն մակօս, իսկ էս՝ միայն ուինդոուս քշելը։
ու նոյնիսկ ուրախանում են՝ որ ճնշուած են՝ նորմ ա, բայց տես լայքեր էլ ենք ստանում։ իսկ առաջ միայն ճնշուած էինք։
լայքերը դարձել եա սօմա։
հէհ։
#ազատութիւն