գէյթսի հարցազրոյցն էի լսում, աբ֊ից խօսեցին, ասաց՝ դէ աբ֊ն հաստատ կը լինի մարդուց աւելի լաւ մասնագէտ։
ու հա, երեւի կը լինի։
ու մտածեցի, որ ես կուզէի աբ֊ն օգտագործել որ օբերոնի աշխարհը զարգանայ, լուծէի էս ու էն խնդիրը։
ու մտածեցի՝ բայց արդե՞օք էդ հետաքրքիր ա։ արդե՞օք իմաստը էն չի որ մարդն իր համար սարքի մի բան, ու հաճոյք ստանայ։
ու յիշեցի որ հարարին ասում էր՝ ի՞նչ իմաստ կայ շախմատ խաղալու, եթէ աբ֊ն աւելի լաւ ա խաղում։
դէ, իմաստ երեւի կայ որ երկու մարդ խաղան իրար հետ, ոչ աբ֊ի հետ։
բայց արդե՞օք իմաստ կայ որ աբ֊ն կոդ գրի։ դէ կայ՝ կապիտալի համար ու խնդիր լուծելու համար։ բայց երբ մենք մեզ համար ենք գրում, մենք նաեւ գրելիս ենք հաճոյք ստանում, չէ՞։ բա ի՞նչ անենք որ հաճոյք ստանանք։
#աբ #արհեստական_բանականութիւն