2025-02-14-27250494

մի յայտնի կրթութեան մէջ հայ պատմում էր եօթիւբով էս քանի օրը, որ դէ, քանի որ հիմա կան տրամաբանող արհեստական բանականութիւններ, եւ կարողանում են լուծել ամէն դպրոցական խնդիր, արդե՞օք պէտք չի գիտելիքը, ու ասում էր՝ որ պէտք ա, բայց մի քիչ այլ ձեւ՝ օրինակ ո՞նց մարդիկ լաւ համագործակցեն, զի դա նէյրոնային ցանցի գործառոյթներից դուրս ա։

դէ եթէ ես ճիշտ եմ հասկացել։

բայց ուզում եմ ասել, որ համակարծիք չեմ։

էսօր մենք արել ենք լաբ, ու մարդիկ կպած փորձել են խնդիրը լուծել, եւ պէտք ա փոխէին կոդի մէջ ընդամէնը երեք տող։ նախ, ոչ մի արհեստական բանականութիւն իրենց չօգնեց։ իսկ ոչ արհեստականներից մի քանիսը իրենք ջոկեցին։

բայց լաւ, դիցուք օգնէր։ դա չի հարցը։

համալսարանում կամ մասնագիտական կեանքում լուծում ես աննախադէպ բարդ խնդիրներ։ երկրորդում՝ պատահում ա որ շատ շատ բարդ։

ու հա, աբ֊ն կարո ա քեզ օգնել, անշուշտ։ եւ ռուտին գործը վերցնել (չնայած միշտ չի որ կարգիչները վերցրել են, կորպորատիւ լուծումներ կան, որ առանց դրանց աւելի հեշտ էր աշխատելը, եթէ կիրթ ես, բայց մենեջերները մենեջերներին ծախում են, իսկ քեզ պարտադրում են օգտագործել)։ ու թող տրամաբանեն, օգնեն երբ չես կարողանում կենտրոնանալ։

բայց մէկ ա՝ ամէն բանականութիւնը սխալւում ա։

օրինակ մի անգամ, եթէ լսէի աբ֊ի խորհուրդները՝ վարի կը տայի դիսկս։ դէ, եթէ վարի չտայի՝ միայն այն պատճառով որ ծրագիրը որ պիտի աշխատեցնէի, երեւի կը ջոկէր որ սխալ բան եմ անում, ու կը դիմադրէր։ բայց կարող ա եւ չջոկէր։ կամ կարող ա չկարողանար լաւ դիմադրել։

երբ դու շփւում ես աբ֊ի հետ որ խնդիր լուծես՝ դու պէտք ա հասկանաս ինչի մասին ա խնդիրդ, ու ճիշտ ուղղորդես, նկատես իր սխալները, լինես լաւ «թիմ լիդ»֊ի պէս մէկը։ աւելի ճիշտ՝ լաւ «թիմ լիդ»֊ի պէս մէկը, որ աշխատում ա շատ դեբիլ ու շատ խելացի մարդկանց հետ։ զի նոյն մարդը կարող ա լաւ կիրթ լուծում տալ, ու լրիւ յիմարութիւն անել։ նաեւ կարող ա սխալուել ու չնկատել։

իսկ լաւ «թիմ լիդ» լինելու համար տեսականօրէն պէտք ա նոյնիսկ աւելի բարձր կուալիֆիկացիա, քան սովորական ծրագրաւորողն ունի, չէ՞։

ապա էնպէս չի որ էլ պէտք չի սովորել։ պէտք ա սովորել աւելի շատ եւ աւելի լաւ։ էսօր դու էլ պէտք չես էնպիսին, ինչպիսին պէտք էիր նախկինում։

եւ այդպէս։

#արհեստական_բանականութիւն #կրթութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ արհեստական_բանականութիւն  կրթութիւն