2024-12-26-26523476

ազատ, կամ ինչպէս ես սիրում եմ ասել՝ ազատագրող ծրագրակազմի դէպքում, կայ նոյն խնդիրը, ինչ իրական աշխարհի ազատութեան հետ։

այնպէս չի որ երբ ապրում ես ազատ երկրում՝ նշանակում ա որ կարող ես ամէն ինչ անել։ չունե՞ս փող՝ չես կարող գնալ սեւան, օրինակ։ ամն֊ում մարդուն պաստառով պրոտեստ անելու համար չեն տանի սիբիր, բայց դրանից իր կեանքի շատ խնդիրներ չեն լուծւում։ նա չունի հիմնային խնդիրներ, ու իր մտքով չի էլ անցնում որ հնարաւոր ա դրանք լինեն։

քսան տարի առաջ էր՝ յիշում եմ ֆրանսիացի կամաւորների զարմանքը, երբ եկան էստեղ ու իմացան, որ ապրելու են առանց տաք ջուր տեղում, ու լողանալը խնդիր ա լինելու։ նրանց մտքով չէր անցել որ էդպէս հնարաւոր ա։

ու եթէ օգտագործում ես ազատ ծրագրակազմ՝ հրաշքներ չեն կատարւում։

քեզ չեն ճնշում սեփականատիրական ծրագրակազմի սահմանափակումներով՝ դա ա տարբերութիւնը։

ու երբ քեզ չեն ճնշում (էլ չասած որ մի քիչ առաջ չէիր էլ զգում որ ճնշում են, քեզ պէտք էր բացատրել որ քեզ հետ լաւ չեն վարւում), ու երբ քեզ չեն ճնշում՝ չես էլ մտածում այլեւս որ քո վիճակը նորմա չի։

զի մարդիկ հակուած են չնկատել է՛ն, ինչ չի՛ լինում։

ընտրութիւններին դիտորդների գլխին կռի՞ւ են սարքում, տանո՞ւմ են, մի շաբաթ պահում օլիգարխի նկուղում։ չէ։ ո՞վ ա նկատել։

թերթերի խմբագրութիւն չե՞ն գալիս ռէյդերով, ամէնը ջարդուփշուր անում՝ չէ։

էսինչ փողոցի մայթը լաւ վիճակում ա, հանգիստ քայլել ա լինում, բայց մինչ վերջերս՝ խսհմ֊ից ի վեր երբեէք չի նորոգուել ու ամէնը հող ու փոս էր, կօշիկներ վարի տալով էինք քայլում։ բայց մարդու մտքով չի անցնում որ կարող ա էդպէս չլինել։ կամ որ երկու տարի առաջ էդպէս չէր։

իրական կեանքի տարբերութիւնը, սակայն, այն ա որ երբ սկսում ա վատ լինել՝ աստիճանաբար ա լինում, որ քիչ քիչ սովորես, ու հնարաւորինս սահուն լինի անցումը։

իսկ թուանշային աշքարհում՝ ազատ ծրագրակազմից հրաժարուելիս՝ կտրուկ ընկնում ես զռռ գոյներով անդրոիդ շուկայի գովազդների մէջ ու մշակութային շոկ ապրում։

#ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ազատութիւն