2024-09-20-25115338

էսօր մի պահ շատ լաւ զգացի ինձ։

ասեմ ինչի՝ ուրեմն վարում եմ, սոնան հեռախօսով ա խօսում։

իր քոյրը պատմում ա որ դպրոցում երեխան հայերէն տպել ա անցնում, ստիկերներ են կպցրել ստեղնաշարին, պարապում ա։

ես էլ ասացի՝ ինձ իհարկէ իգնորէք, ու ուշադրութիւն մի դարձրէք, բայց չեմ դիմանում, հարցնեմ՝ ֆոնետի՞կ շարուածքով էք կպցրել, թէ՞ գրամեքենայի։ սոնան հարցնում ա, ասում են՝ ֆոնետիկ։ ասում են՝ դպրոցում էդպէս են ասել, բայց երեւի պէտք չի այլ ձեւ անենք։ (էլի եմ լսել էդ փաստրակը՝ այլ դպրոցի մասին։ ոնց որ կը տուգանեն, եթէ յստակ չլսես դասատուներին)։

ասում եմ՝ ասա, իհարկէ պէտք չի ինձ լսել, բայց գուցէ, քանի մէկ ա ստիկերներ են կպցնում ստեղներին, գրամեքենայի ձեւո՞վ կպցնեն։

ու լսում եմ, սոնան բացատրում ա, ասում ա՝ դէ նախագծուած շարուաշքներ կան ըստ լեզուի, գրամեքենայինը նախագծուած ա, ֆոնետիկ սովորելու բան չկայ՝ մի երկու տառի տեղն ա այլ, լաւ կը լինէր իսկապէս գրամեքենայինը սովորել։

ու իհարկէ իրանք չեն անի, բայց ես ինձ լաւ զգացի։ որովհետեւ սոնան էդպէս ասեց։

որովհետեւ՝ ես ինձ զգում էի մարգինալ, թմրամոլ, աղանդաւոր, երբ դա ասում էի։

իսկ երբ նա էդպէս բացատրեց՝ սատարեց իմ ասածին, ես զգացի որ ես մարգինալ չեմ՝ նորմալ եմ։

ու էդ նորմալութեան զգացողութիւնից իմ օրուայ կէսը շատ լաւ անցաւ, շատ բարձր տրամադրութեամբ էի։

ու տէնց։

#ստեղնաշար #շարուածք #գրամեքենայ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ստեղնաշար  շարուածք  գրամեքենայ