2024-09-16-25047587

մտածեցի պորտմանօ բառ՝

panoptimism՝ panopticon optimism

ժամանակ կար, փորձում էին սիրել ռումբը։ հիմա ջանում են եթէ ոչ սիրել, ապա ընդունել պանօպտիկոնը։

դէ շատ էդպիսի մարդ կայ, սկսած քուչի «թաքցնելու բան չունեցողներից» վերջացրած քաղաքագէտներով որ բացատրում են թէ էդպիսի կարգ ա հիմա, իրանք մեզ են նայում, մենք՝ իրանց ենք վերահսկում որպէս քաղ․ հասարակութիւն, ամէնը աննախադէպ թափանցիկ ա, գոհ ու երջանիկ եղէք որ ընտրութիւններ ունէք ու բիւրոկրատիա։

#պանօպտիկոն #լաւատեսութիւն #պորտմանօ #պորտմանտօ #հիբրիդային_բառ #քաղաքականութիւն #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պանօպտիկոն  լաւատեսութիւն  պորտմանօ  պորտմանտօ  հիբրիդային_բառ  քաղաքականութիւն  ազատութիւն