2024-08-27-24787524

մտածում եմ, ինչ մեղկ ենք բոլորս։

ես գիտակցում եմ, ինչի եմ ես ինձ պահել ինչ֊որ ձեւ՝ օրինակ, բլոգերն ինձ շատ են դուր եկել, զի ես զգացի, որ գիրն ինչ֊որ բան ա, որ քչից շատից կարողանում են անել էնպէս, որ մեքենայական թարգմանութիւն չթուայ։ ու որ կարող եմ ինքնացուցադրուել՝ որ տեսնեն որ կամ ու էդքան վատը չեմ, ուշադրութիւն դարձնեն, ու դէ ծանօթ լինեմ։

որովհետեւ՝ համ մեկուսացուած էի, համ եթէ չլինէի՝ ի՞նչ կապեր էի ունենալու։ լռելեայն կապերը որպէս կանոն շփումից բաւականութիւն չեն բերում, մանաւանդ երբ էնպէս ա ստացուել որ մարգինալ ես՝ դէ էսպիսի գիրք ես կարդացել՝ ո՞ւմ հետ խօսես այդ մասին։

ու երբ զգում ես որ կան համայնքներ՝ ուզում ես էդ համայնքների մասը դառնալ։ ուզում ես մենակ չլինել։ շատ բնական ա։

եթէ բախտը բերում ա՝ մարդը շփւում ա ազատ ծրագրակազմի, օրինակ, շրջանակներում։ քոմիթներ ա անում, ծանօթանում ա, իրան գիտեն։ համ իրան գիտեն, համ ինքն ա իրան լաւ զգում, որ իրան գիտեն, ու էդ համայնքի մաս ա։ համ գործ պաս կը տան մէկ մէկ, համ կը յղուեն իրան մէկ մէկ։ ու նորութիւն չեմ ասի, որ էն տէք․ համայնքը, որ նորեկների հանդէպ վատ չի՝ շահում ա։ ստանում ա հաւատարիմ մասնակիցներ։

իսկ եթէ բախտը չի բերում՝ ներգրաւում են, օրինակ, իրան հանրապետականները։ ու եթէ նա էլ չունի ինչ֊որ կայացած արժէքներ՝ իրենց ա հաւատարիմ դառնում։ զի նա կեանքում ուրիշ բան չունի։ ու իր համար շատ կարեւոր ա դա չկորցնելը։

ի՞նչ այլընտրանք ունեն էդ երկուսը։ ոչ մի առանձնապէս։

ոմանք աւելի արտօնեալ են՝ նրանք օրինակ մանկուց ունեն շփման շրջանակ որ իրենց բաւարարում ա։ ըստ որում կարեւոր չի ինչի ա բաւարարում՝ գուցէ չեն աճել, կամ հնարաւորութիւն չեն ունեցել աճելու՝ դրա համար ա բաւարարում։ իսկ գուցէ համ սատարել են զարգացմանը, համ լռելեայն շրաններում արդէն կային մարդիկ ում հետ հաւէս ա՝ չգիտեմ, քոյրեր, բակի ժողովուրդ, ծնողների ախպերութիւն։

ու էդ մարդիկ կարող են պատմել՝ գնացի էս հարցով էս մարդու հետ խորհրդակցեցի։

ու մի կողմից՝ տես է մարդը սէնց մարդիկ ունէր որ խորհրդակցէր։ մենակ չէր։ արդէն ոչ մի բան չանելով ունէր հաւէս շրջապատ։ ու հնարաւորութիւններ։

միւս կողմից էլ՝ մէկ ա նրանք էլ են մեղկ՝ ի՞նչ պիտի ունենայ մարդը հայաստանում։ ամն֊ում կարող ա ստանալ ընտանիքից բաժնետոմսեր եւ ինչ֊որ կրթութիւն՝ դրամն ինչ ա ու դրա հետ ոնց վարուել, ու չլինել էն մարդկանցից որ պիտի գործի գնան։

իսկ մեզնից բախտաւորները կարող ա ընտրեն էս կամ էն մասնագիտութիւնը՝ խորհրդակցելով էս կամ էն մարդու հետ։ արդէն լաւ ա որ տէնց մարդ կայ, անկախ նրանից թէ ինչքանով օգտակար բան կարող էր ասել։ ու ունեն լռելեայն էս կամ էն ընտանիքի ընկերների, որոնցից գոնէ չեն զզւում, ու իրենց օգնութիւնը չեն մերժի։

ընդհանուր, մարդու կեցութիւնը շատ բարդ բան ա։

ու կրկին, եթէ ես կարողանայի խօսել ինքս ինձ հետ, ես կասէի՝ օկ ա պոլիտէքնիկը։ պարզապէս գուցէ նախընտրես լինել աղքատ եւ չաշխատել կորպորացիաներում։ բայց կարող ա չդիմանայի՝ զի չէի դիմացել ինքս հեռուստատեսութիւններում աշխատելով։ բայց դա էլ ա կորպորացիա, պարզապէս ուր ամէն ինչ աւելի վատ դեբագ արած ա, ու որն աւելի աղքատ ա։

օրհնեալ են նկարիչները, որ հազիւ ներկի ու կտաւի փող են ճարում, ու նկարում են, իմանալով որ չեն վաճառի։ որ գիտեն՝ ձեւ չունեն ծրագրաւորելու եւ կորպորատիւ ստրուկ դառնալու։ աղքատութեան հետ կապուած ամենամեծ վախս ա՝ թերզարգացումը՝ բայց արուեստագէտները կարողանում են զարգացած լինել, ու բոլորից զարգացած՝ չնայած ապահով չեն։

ու օրհնեալ են նրանք, ում տանը հանգիստ ա, ու կռիւներ չեն։ ու ինչ֊որ համայնք ունեն լռելեայն։

ու տէնց։

#անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ