2024-06-19-23823069

երբ http կլիենտն էի գրում, նկատեցի որ սերուերները http վերնագրերի մէջ ինչ֊որ etag են ուղարկում։

պարզուեց՝ երբ ուեբ սերուերից մի բան ուզում ես՝ ինքը վերադարձնելիս նաեւ etag ա քեզ տալիս՝ entity tag։

տեսականօրէն այն պէտք ա օգտագործուի օրինակ քեշինգի համար։ կրկին ուզես նոյն նկարը, ուղարկրես սերուերին այդ etag֊ը, սերուերն էլ կասի՝ 304 not modified ու դու նորը չես քաշի։

սակայն, etag֊ով կարելի ա յաջողութեամբ թրեք անել մարդկանց։

օրինակ, ամէն մարդու կարելի ա ուրոյն etag վերագրել։ երբ վերադառնաս, ու սերուերին etag֊ով ներկայանաս՝ կիմանայ ով ես։

ու այդ etag֊ներն արդէն իրար վաճառում են, որ իմանան, որ էս կայքի էս մարդն ա քեզ մօտ եկել։

այնպէս որ զգօն եղէք ուեբ օգտագործելիս։ ձեզ կարող են etag֊ել, մասնաւորապէս։

#վերահսկողութիւն #զգօն #ուեբ #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ վերահսկողութիւն  զգօն  ուեբ  անկապ