2024-06-05-23651306

ես ասում եմ, որ շատ ուզելուն, եւ շատ ստանալու յոյսին դրական վերաբերմունք չունեմ։

կրկին, փողոցների մասին՝ էն օրն էլ տեսայ, հինգ մեքենայ իրար հետեւից իրար խփած շարուել էին։ դաւթաշէնի էն հատուածում, որ կամրջից իջնում ես, մտնում ես կամրջի տակ գտնուող փողոցի վրայ։

ինչի՞ եղաւ, որովհետեւ էդ մտնողը, չնայած տեսել ա, որ ռիսկային ա, բայց մտածել ա՝ կը հասցնեմ, նա էլ կարգելակի, կը ստացուի։ բայց նա չի հասցրել, նա էլ չի հասցրել արգելակել, բայց փորձել ա, եւ իրա հետեւինի համար էլ իր արգելակելը ստացուեց կտրուկ, զի նա էլ դիստանցիա չի պահել, որովհետեւ յոյս ունէր, որ պէտք չի, ու էդպէս իրար հետեւից շարուեցին։

նաեւ երբ էն մարդը մտնում էր, գուցէ իրան դրդել ա մտնել հետեւինի սիգնալը։ թէ բա հերիք ա տարակուսես, շտապում ենք, մտի արդէն։ էդ շատ յաճախ լինում ա՝ էս դէպքում ճիշտ կը լինի ասել՝ համարեա գրեթէ միշտ։

ու եթէ սիգնալ չեն էլ տուել՝ էդ մարդն էլ հնարաւոր ա որ սպասում էր սիգնալի, սպասում էր որ իրան սիգնալ կը տան, դրանով ցոյց կը տան ինչքան նա «տղա չի», չի կարողանում մտնել, չի կարողանում քշել։

ու առհասարակ վթարները յաճախ են լինում խաչմերուկներում, ու առհասարակ վթարների մեծ մասը խաչմերուկներում են։ զի մէկը մտածում ա՝ կանցնի, միւսն էլ ա մտածում որ կարելի ա անզգոյշ լինել։

ասածս այն ա՝ յոյսը լաւ բան չի, կայ իրականութիւն, իսկ կայ յոյս՝ որ ամէնը լաւ կը լինի։ ու խաչը մեքենայի հայելուց կախուած եթէ յոյս ա տալիս՝ աւելի լաւ ա չլինէր։

ու մէկ էլ, եթէ քշելու էք, ու ձեզ հետեւից սիգնալեն, մի ազդուէք։ էդ ձեզ են խփելու, էդ մարդը գնալու ա իրա համար հանգիստ, ու պատասխանատւութեան չի ենթարկուի։ իրան հեշտ ա սիգնալ տալը։ թող տայ, եթէ ուզում ա։ երբ քեզ մանիպուլացնում են՝ գուցէ ամենալաւ արձագանքը մանիպուլացիային չենթարկուելն ա, ու բացասական ամրապնդում տալը։

ու տէնց։

#փողոց #քաղաք #երթեւեկութիւն #մարդիկ #յոյս

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ փողոց  քաղաք  երթեւեկութիւն  մարդիկ  յոյս