2024-05-20-23431103

ընկերոջ տան պատուհանից նայում եմ ամերիկեանի հետեւի նորակառոյցնեիր թաղամասին, ասում եմ՝ բայց էդ ինչ դառը կատակլիզմ ա, ոնց որ բնակելի թաղամաս նախագծուած չլինի, պարզապէս առանձնատներ լինեն, բայց՝ մի քանի յարկանի։

ընկերն ասում ա՝ ինձ աւելի շատ վհատեցնում ա իմ պատուհանի տակի կատակլիզմը։ իրա բազմաբնակարանային շէնքի դիմաց առանձնատուն ա։ ասում ա՝ եթէ էդ տան մօտ ուրիշի մեքենայ ա կանգնած լինում, ու էդ տան տէրը գայ, սիգնալ ա տալիս պահելով էդ կոճակը, առանց ընդհատումների, էնքան ժամանակ, մինչեւ էն մեքենայի տէրը չյայտնուի։ ու անկախ ժամից, լինի գիշեր թէ ցերեկ։ ու երբ էդ մարդը յայտնւում ա՝ դիմաւորում ա իրան՝ «արա դու ո՞վ ես որ էստեղ կանգնել ես» գոռալով։

ասում ա՝ ահաւոր մարդ ա, բնաւ հաճելի չի իրա շրջակայքում ապրելը։

իսկ ահագին ուշ մտանք սոնայի ծնողների մօտ։ ես, ինչպէս սովորաբար, կայանեցի փողոցում, ու շատ կտրուկ ահաւոր ուժեղ անձրեւ սկսուեց։ ասացի՝ լաւ, արի ես մտնեմ բակ, կիջնես մուտքի մօտ, ես էլ տեսնեմ՝ թէ բակում տեղ լինի, կը կայանեմ, թէ չէ՝ կը վերադարնամ էստեղ։

գնացինք, ու կայանելու տեղ կար։ բայց ի՞նչ տեղ էր՝ իրա ծնողների բազմաբնակարանայինի դիմացը էլի առանձնատուն ա։ ու էդ առանձնատան դարպասի մօտ երբեմն տեղ ա լինում։ ես գիտեմ որ իրանց դարպասի մօտ կանգնում են, զի իրանք սովորաբար տասին հաստատ տուն եկած են լինում։ կայանեցի, բարձրացանք։

իրանց տանն ասացի որ հարեւանի դարպասը փակել եմ։ ու մի պահ իրա հայրիկը նայեց, տեսաւ՝ սպասում ա էդ հարեւանը, եկել ա, ու չի կարողանում մտնել։ պատուհանից ասաց՝ սպասի, հիմա կիջնի կը տանի մեքենան։ էդ մարդը տէնց հանգիստ սպասում էր, մի անգամ սիգնալ չէր տուել։

ես իջայ, ասացի՝ կը ներէք, սովորաբար փողոցում եմ կայանում, բայց էսօր անձրեւ էր։ ասաց՝ խնդիր չկայ, էսա մտնեմ, դու էլի էստեղ կանգնի հանգիստ։

#քաղաք #մարդիկ #բակ #երեկոյ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  մարդիկ  բակ  երեկոյ