2023-09-20-20002471

ես շատ եմ նշել որ գօ֊ն՝ մէյնսթրիմի մէջ ինձ համար ամենալաւ լեզուն ու գործիքն ա։

բայց ես մէյնսթրիմի մէջ չեմ։ ու կարող եմ գօ֊ն նաեւ քննադատել։

ամենավատ բաներից ա՝ փաթեթային կառավարումը։ նախ՝ չի հաշւում ու ներկայացնում մեզ թէ ինչ կախուածութիւններ ա պատրաստւում բերել։

երկրորդը՝ ահա, էկրանահանի մէջ երեւում ա որ կախուածութիւնների զգալի մասը՝ գիտ֊ի ռեպօների որոշակի պիտակներ են։ իսկ գիտը բնաւ «immutable» չի։ ու էս պիտակով եղածը կարելի ա փոխել։

ու դու չգիտես թէ ինչ կոդ ես շինում։ ո՞նց վստահ լինես որ չարամիտ կոդ չես շինում։

ու տէնց։

#էկրանահան #գօ #փաթեթային_կառավարիչ #ծրագրաւորման_լեզուներ #անվտանգութիւն #ծրագրաւորում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ էկրանահան  գօ  փաթեթային_կառավարիչ  ծրագրաւորման_լեզուներ  անվտանգութիւն  ծրագրաւորում