2023-09-12-19895107

translator.am֊ի կտակը գիտէք։

երէկ նկատեցի, որ երկրորդ՝ տղամարդկանց բաժնում բացակայում ա 12֊րդ կէտը անգլերէն եւ ռուսերէն տարբերակներում։

>Փալաս է այն տղամարդը, որ թույլ է տալիս պարելու պատրվակով ուրիշ տղամարդ իր կնոջը խտտի (գրկի) պտտի:

հմմմ։ ինչի՞ ա աւելացել միայն մի տարբերակում։

ամենատակից նշուած ա որ

>Նզովյալ լինի այն անձը, ով իմ մահից հետո կհեռացնի այս էջը:

չլինի՞ ինչ֊որ մէկը որոշել ա աւելացնել այս տողը, բայց մոռացել ա աւելացնել այլ լեզուներում։ թէ՞ այլ մշակոյթներում օկ ա խտտել֊պտտելը։ թէ՞ գուցէ էդ բառերը դժուար թարգմանելի՞ են։

ու սկսեցի նայել հին վարկածները, որ հասկանամ, ե՞րբ ա աւելացել այդ 12֊րդ կէտը։

2009֊ին կտակը չկար։ կայքում որպէս մէյլ նշուած էր seua.am տիրոյթի մէյլ։

2010֊ին աւելանում ա մի հեռախօսահամար, իսկ մէյլը փոխւում ա՝ արդէն gmail֊ի հասցէ ա։

մեր մասինը դեռ չի պարունակում կտակը կամ դրա յղումը, բայց էս տարի աւելանում են գովազդային պայմաններ

էնտեղ Tom Banner֊ի (top նկատի ունեն) համար ուզում են 100_000 դրամ (ada֊ի ոճով եմ սիրում թուերը գրել) իսկ տակի բաների՝ 65_000 դրամ։

2011֊ի նոյեմբերին առաջին անգամ արձանագրուել ա կտակը՝ էդ անգամ դեռ որպէս համեստ յղում «մեր մասին» էջի տեքստի տակ, որը տանում ա .doc նիշքի։

2012֊ին տեքստը չի փոխուել, .doc նիշքի md5 գումարը նոյնն ա։

մինչեւ 2019 թուի մայիսի 21֊ը նիշքը չի փոխուել՝

մի տեղ 2019 թուի յունուաիր 12֊ից մինչեւ մայիսի 21֊ը հատուածում էջը փոխւում ա։

հիմա արդէն aboutus.html֊ը ինքն ա պարունակում տեքստը։

կէտերը սակայն 11֊ն են։

2020 թուի յուլիսի 19֊ին դեռ 11 կէտ։

2021֊ին էջից «սնէփշոթ» չի հանուել։

2022֊ի վերջին սնէփը էլի 12֊րդ կէտը դեռ չի պարունակում։

2023֊ին էջի սնէփշոթ չի արուել (դե՞ռ)։

ինչ֊որ պահին 2022֊ի յուլիսից մինչ էսօր ցանկում աւելացել ա այդ 12֊րդ կէտը։

հիմա, արդե՞օք հեղինակը կենդանի ա, թէ՞ այն աւելացուել ա առանց հեղինակի իմանալու։

այդ հարցին բարդ ա պատասխանել։

պոլիտէքնիկի կայքում կայ իր էջը։

ուիքի֊ում էլ կարծես նշուած չի որ մահացել ա։

կարելի ա ենթադրել որ «amendment»֊ը ինքն ա արել։ մենք պարզեցինք երբ ա փոփոխութիւնը եղել, բայց չենք իմանում, ինչի՞ այդ փոփոխութիւնը տեղ չի գտել անգլերէն եւ ռուսերէն թարգմանութիւնների մէջ։ թուրքերէնի յղումը, չնայած կայ՝ տանում ա դատարկ էջ։

#հետազօտութիւն #փոփոխութիւն #կայք #կտակ #թարգմանիչ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հետազօտութիւն  փոփոխութիւն  կայք  կտակ  թարգմանիչ