2023-08-25-19640023

մտածեցի, որ եթէ սովէտի ժամանակ ապրէի, աւարտէի պոլիտէքնիկը, հաւանական ա որ ուղարկէին աշխատելու մերգելեան։

ու լսել եմ նախկինում այնտեղ աշխատողներից շատ բան։ նաեւ որ մեծ մասը մարդկանց չէին աշխատում։ աշխատողներին խրախուսում էին տարուայ վերջ պրեմիաներով։

աշխատում էին հիմնականում ռազմական նախագծերի վրայ։

ու ես մտածեցի որ զզուելու էի սովէտից հաւանաբար (կարող ա դեբիլ լինէի եւ չզզուէի բայց ոնց հասկանում եմ եօթանասունականներից սկսած մոդա էր զզուելը, այնպէս որ երեւի թրենդի մէջ կը լինէի) ու չէի ուզի ռազմական նախագծերի վրայ աշխատել։

սոֆթ ես գրում որ մարդ սպանի՝ ահագին զզուելի գործ ա։

ու երեւի չէի աշխատի, ու կը փորձէի ինձ գտնել ինչ֊որ դեբիլ գործ։ գուցէ ադմինոտ։ եթէ մի տեղ գտնէի ուր ցանց կայ, կարգիչներ կան ու պէտք ա էդ ամէնը սեթափ անող ու նայող։ մէյլ սերուեր կարգաւորող։ տէնց բաներ։

ու կառնէի ինձ ինչ֊որ էժանոտ կարգիչ, դա կը բզբզայի տանը։ գուցէ ամբողջ աշխատավարձներս ծախսէի որ մի քանի տեսակի կարգիչ ունենամ ու գրեմ ծրագրեր որ ամէն իմ կարգչի վրայ աշխատելու են։ կը ջանայի ունենալ եւ բկ֊001, եւ միկրոշա, եւ ռադիօ֊86ռկ, եւ վեկտոր֊06ց, եւ լուով, եւ ապոգէյ, եւ ագատ, եւ սպեկտրումի ինչ֊որ մի կլոն։

շատ կը երազէի վիզ դնել որեւէ աթարի՝ եւ ութ բիթանի, եւ աթարի էսթի։ կուզէի երեւի որ հնարաւորինս կարգիչներս դիսկերի ընթերցիչ եւ համապատասխան օհ ունենան, բայց եւ կը ջանայի որ ծրագրերս, եթէ հնարաւոր ա, աւդիօ ժապաւէնից լինի բեռնել։

չեմ բացառում որ կոմպիլեատորներով կը տարուէի զի մօտաւորապէս էդ պատճառով էլ տարուել եմ՝ ուզել եմ ունենալ լեզուի կոմպիլեատոր որը չկար։

իսկ ամենահաւէսը կը լինէր, եթէ կարողանայի փողերս ծախսել նաեւ ֆիդօ հանգոյց պահելու վրայ՝ սովէտի վերջին տարիներին դա արդէն հնարաւոր էր։

կը լինէի կրկին աղքատ եւ չգնահատուած։ ու կը զգայի ինձ մօտաւորապէս նոյն ձեւ։ (:

#անկապ #կարգչութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  կարգչութիւն