2023-07-23-19193952

երեւանի եղած ոչ ապակենտրոն վիճակը կարելի էր հարթել էս նոր թաղամասներով։ նայում եմ ու սիրտս ցաւում ա որ չեն կարողացել։

մէկը՝ ամերիկեանի, նախագահականի վերեւները ընկած տարածքն ա։ եթէ էնտեղ փողոցներ լինէին, ոչ թէ ճանապարհներ, քայլելի միջավայր, կառաջանային հանրային վայրեր, կամ մի հատ էլ հանրային վայր ըստ նախագծի նախատեսէին՝ վերջ տեղ էր լինելու։

միւսը՝ հեռուստաաշտարակի մօտակայքում կառուցուող շէնքերը՝ անմիջապէս երկու գրաւիչ բան կայ, համ տեսարանը քաղաքին, համ աշտարակն ա կողքդ։ էնտեղ էլ բաւական էր քայլելի միջավայր սարքել՝ ամէն օր էնտեղ էի գնալու։

ու հա, նախկին սիւնիքի մարզպետի տան կողմերի, մոնումենտի վերեւի լանջում կառուցուողը։ ուր նոյնիսկ յոյս չկայ որ գնացքի գծի փոխարէն առաջացած ճանապարհը կը դառնայ փողոց՝ այն կոչւում ա «ուլնեցի֊ռուբինեանց աւտոմայրուղի»։ իսկ փոխարէնը կարող էր լինել շատ հաւէս քայլելի տարածք։ հիմա մարդիկ իրանք ջոկել են որ խոստումնալից տեղ ա, ու գալիս նայում են քաղաքին, ամէն գիշեր շատ կայանած մեքենաներ կան, զոյգեր կան։ չնայած էդ տեղը կոչւում ա «ջանդամի գեօռ», զի ժամանակին շատ հեռու էր։

միայն էդ տեղում են կանգնում, որովհետեւ միայն էդ տեղն ա որ չի եղել փակել փողոցից, շատ ա «դիք», ու էնտեղ հնարաւոր չի բան կառուցել։ ճիշտ ա, մարդիկ էլ իրենց ամենալաւ կողմից ցոյց չտուեցին, էդ դիտահարթակից նայում ես ներքեւ՝ ամէնը շշեր են։

նոյնը դաւթաշէնի կողմից ձորի բերանը։ դէ էն կողմից՝ ̶w̶e̶s̶t̶ ̶c̶o̶a̶s̶t̶, աջ ափից գոնէ թումօյի այգին կայ։ քաղաքի կողմից ձորն արդէն չի օգտագործած՝ միայն «մալականի այգին» ա օգտագործել։ այնինչ այդ այգին կարելի էր ձգել ձորի երկայնքով ու տէնց երկար քայլելի հանրային տարածք ստեղծել։

աշխարհում սովորել են՝ նախկինում քաղաքները ծովափներն ու գետափները չէին ջոկում օգտագործել՝ լայն ճանապարհներ էին գցում էնտեղ, ու կտրում մարդկանց ափեցիր։ հիմա ճանապարհները հանում են, հանրային վայրեր ստեղծում։ դա եւ նիւ֊եօրքն ա արել, եւ փարիզը։ դէ քաղաքներ կան, ուր միշտ էլ քայլելի են եղել գետափնեայ տեղերը, օրինակ ցիւրիխը։ մեր ափերն էլ ձորերն են։

շատ կարեւոր ա որ փողն ինտելեկտին, հմտութիւններից առաջ չանցնի։ դա նոյնիսկ գիւղերում ա երեւում։ երբ փող չկայ՝ ֆունկցիոնալ են մօտենում, սիրուն տունիկներ սարքում։ երբ կայ՝ աւելորդութիւններով եսիմինչ, զի ճաշակը դեռ չի հասել փողին։

կամ երբ փող կայ, իսկ ինտելեկտը չի հերիքում՝ անում ես էն ինչ արել ենք երեւանում վերջին քսան֊երեսուն տարին։ գիւմրին փող չունէր, ու ամէն անգամ էնտեղ գնալիս ես մտածում էի՝ ահաւոր ա որ աղքատ ա, բայց լաւ ա կապիտալ չկայ էդ ամէնը քանդի այլանդակի։ ու հիմա երբ կապիտալն արդէն կայ՝ եւ մեծ կապիտալը, եւ մարդկանց ձեռքում էլ մի քիչ փող կայ՝ ամէնը էնպէս չի արւում ոնց կարուէր ընդամէնը տաս տարի առաջ։

սովորական մարդկանց հետ խօսում եմ, ասում են՝ ինչ յիմար էի, էն փայտից սիրուն պատմական պատուհանը կամ դուռը հանեցի, էս յիմար մետաղապլաստը դրեցի, հիմա եմ ջոկում, էն ժամանակ չէի ջոկում։ նոյնը խոշոր կապիտալը։ նոյնը քաղաքային իշխանութիւնները։

ու տէնց։

#քաղաք #նախագծում #երեւան #հանրային_տարածք #քայլելի_միջավայր #գիւմրի #մարդիկ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  նախագծում  երեւան  հանրային_տարածք  քայլելի_միջավայր  գիւմրի  մարդիկ