ուրեմն նոր մէկին պատմում էի որ տե՛ս, կոնդի մուտքերը՝ աստիճանները նորոգած են, բազրիքներ կան։ ճիշտ ա ես չեմ հաւանում էդ բազրիքները, բայց դէ դրել են, ե՞րբ ա տէնց բան եղել։ կոնդի մասին ո՞վ ա երբեւէ մտածել՝ մենակ երազում էին էդ բոլորին վռնդել, բարձրայարկեր կառուցել ծախել էդ տեղում։
ճիշտ ա, ասում եմ՝ էդ բնակիչներից շատերն էլ են երազում որ իրանց վռնդեն ու բարձրայարկ կառուցեն, որ իրանց փող տան բնակարան առնեն։ ու ոչ կենտրոնում։ զի կենտրոնն էլ նէնց չի որ վայելում են։ իրենք չեն իջնում ամէն օր սարեանի սրճարան, ու նէնց չի որ վատ են զգալու չսարեանի սրճարանում։ առաջին ձեռքից գիտեմ՝ համ շփուել եմ իրենց հետ։ համ հայրս ա տէնց՝ իրան մէկ ա, չի տեսնում տարբերութիւն շատ որտեղ գարեջուր խմել։
բայց էդ չի հարցը, այլ էն որ նորոգել են, ինչը երբէք չէին անի։ պուշկինի վրայ մի տեղ կայ, որ բազրիք են դրել՝ զի գիշերը շատ հեշտ ա էնտեղ ընկնել մէջքը կոտրել։ ու դա էլ երբէք չէին անելու։
բայց դա, իմ մէջ մտածում եմ՝ կենտրոնոտ ա։ թէկուզ կոնդ զբօսաշրջիկներ են մտնում։ բայց ասենք ե՞րբ ա զէյթուն հասնելու կամեցող քաղաքապետարանի ձեռքը։ մտածում էի՝ դէ քսան տարո՞ւց։
միշտ նայում էի ուլնեցի փողոցին, մտածում էի՝ մայթ չկայ, ու էս խեղճ մարդիկ էսպէս առանց մայթ քայլում են։ ով կարողացել ա առաջ ա տուել, օրինականացրել ա իրանց մուտքերն ու գազոնները, հիմա մարդիկ չեն կարողանում քայլել։
մէկ էլ էսօր քշում եմ՝ տեսնեմ դաւիթ անյաղթի այգու շուրջը պարիսպ են դրել։ օհ։ մտածում եմ՝ տեսնես ի՞նչ կանեն։ ճիշտ ա շատ յոյս չունեմ կուլտուրայից, բայց յուսով եմ որ աւելի լաւ կը լինի, քան ինչ կայ՝ իսկ ինչ կայ ապշելու ա՝ կաֆել են արել հատակը։ ու յունական ոճի անորակ էժան փլուող արձաններ են էդ կաֆել֊մետլախի մէջ։
մէկ էլ իջնում եմ ուլնեցիով, տեսնեմ՝ ԱՍՏՈՒԱՏ, մենակ մի կողմից քանդում են։ նէնց տպաւորութիւն ա որ ՄԱՅԹ են սարքում։ ՄԱ՞ՅԹ։ ԼՈ՞ՒՐՋ։ ես չեմ իմանում էդ ինչ ա։ բայց շաաատ յոյս ունեցայ որ մայթ ա լինելու։
օ աստուատ, ես չէի էլ մտածում։
#երեւան #քաղաք #կոնդ #ուլնեցի