2023-06-13-18648158

ի տարբերութիւն dino֊ի, mcabber֊ը անհամեմատ աւելի քիչ էներգիա ա ուտում։

mcabber֊ի կոնտակտներով նաւիգացիան՝ PgUp ու PgDown ստեղներով ա, որ բարեբախտաբար maemo֊ի տերմինալում կան ու հեշտ հասանելի են։

յաջորդ խնդիրն ա ծանուցումներ ստանալը։ maemo֊ում սարքը էսօր դզզում ա միայն եթէ մէյլ ա գալիս։ իրենք փորձում են իրականացնել հին fremantle֊ի conversations֊ի պէս մի բան, որ ինտեգրուած ա հասցէագրքի հետ, դա երեւի նոյնպէս կը կարողանայ ծանուցում տալ։

բայց ի՞նչ անել, եթէ սովորական ծրագիր ա։

mcabber֊ում կարելի ա կարգաւորել սկրիպտ, որը կը կանչուի, երբ քեզ գալիս ա հաղորդագրութիւն։

# The command is called the following way:
#   $events_command MSG IN jabber@id [file] (when receiving a message)
#   $events_command MSG OUT jabber@id       (when sending a message)
#   $events_command MSG MUC room_id [file]  (when receiving a MUC message)
#   $events_command STATUS X jabber@id      (new buddy status is X)
#   $events_command UNREAD "N x y z"        (number of unread buddy buffers)
#   (x=attention y=muc unread buffers z=muc unread buffers with attention sign)
# See sample script in contrib/ directory.
#set events_command = ~/.mcabber/eventcmd
set events_command = ~/mcabber_event

եւ էսպիսի սկրիպտով կարողանում եմ ստանալ ծանուցումներ՝

#!/bin/bash
if [ "$2" = "IN" ]
then
notify-send -c im.received "msg from $3" -t 4000
fi

հիմա դզզում ա, որ նկատեմ։

մտածեցի, բա ո՞նց անեմ որ որոշ սենեակներից էլ ստանամ՝

#!/bin/bash
ROOMS="ada oberon fpc"
if [ "$2" = "IN" ]
then
notify-send -c im.received "msg from $3" -t 4000
else
if [ "$2" = "MUC" ]
then
for i in $ROOMS
do
if [[ "$3" =~ "$i" ]]; then
notify-send -c im.received "msg in $3" -t 4000
echo "It's there!"
fi
done
fi
fi

#էկրանահան #mcabber #սկրիպտ #տեք #աւտոմատացում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝                 set      էկրանահան  mcabber  սկրիպտ  տեք  աւտոմատացում