2023-02-17-17286016

հայաստանում գտնուող centos էի թարմացնում, առաջինը գիտէ՞ք որտեղից ուզեց քաշել՝ առաջին անգամ եմ տեսնում, շատ տարօրինակ տիրոյթ՝ yer.az։ whois արի, ասում ա՝

This TLD has no whois server, but you can access the whois database at
http://whois.az/

az֊ը whois սպասարկիչ չունի՞։ ինչի՞։

ու ի՞նչ ա yer֊ը։

նայեցի կայքը՝ ներկայանում ա հոստինգ պրովայդեր։ իսկ mirror.yer.az֊ն իսկապէս ունի հայելիների ցանկ՝

կարճ ասած, պէտք ա զգօն լինել։ իհարկէ, հնարաւոր ա ճիշտ հայելի ա, կամ ճիշտ հայելի կը լինի որոշ ժամանակ, մինչեւ պէտք չլինի ճիշտ հայելի չլինել։ առհասարակ վատ չէր լինի էնտեղից ամէնը քաշել, ու md5 գումարներ հաշուել ամէն փաթեթի, տեսնել՝ արդե՞օք արդէն ունեն կեղծ փաթեթներ։

ու ամէն դէպքում՝ զգօն, որ չփորձի էնտեղից քաշել։ շատ շատ վատ կը լինի, եթէ ադմինները չնկատեն, որտեղից են իրենց թարմացումները գալիս։

ու չեմ հասկանում, ինչի մեր ակադեմիայի կամ արմինկօյի հայելին չգտաւ առաջինը։

ինչեւէ։

#հետազօտութիւն #անվտանգութիւն #հայելի

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հետազօտութիւն  անվտանգութիւն  հայելի