2023-01-31-17012299

թարմացրի անելիքների կառավարման (todo) սկրիպտս։

նախկինում պէտք էր գրել ./todo.app 2023-01-31 — տալ կոնկրէտ մի ֆայլի անուն, որ տեսնես ինչ ես արել։

բայց քանի որ փաստացի անցած օրերի եւ ամիսների չարած անելիքներ են մնում, այս թարմացումը օգնում ա նայել ինչ արած֊չարած բան կայ նաեւ այլ ժամանակ։

օրինակ՝

./todo.app 2022*

կամ

./todo.app 2023-01*

եւս մի թարմացում՝ այժմ ջնջուած, արուած գործերն իջեցնում ա ցանկում ներքեւս։

ու տէնց

#անելիք #սկրիպտ #ծրագիր #լուծում #տեք #իւնիքս

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անելիք  սկրիպտ  ծրագիր  լուծում  տեք  իւնիքս