2023-01-31-17005461

ուրեմն մենք՝ մարդիկ որ սիրում են կախուածութիւններ քիչ ունենալ, կարողանալ կրկնել ուրիշի աշխատանքը, ու դրանով մտածել որ քիչ թէ շատ հասկացել ենք, ու հետեւաբար փորձում ենք պարզ գործիքներ օգտագործել, մենք հակուած ենք լինում օգտագործել սովորական posix shell, օրինակ՝ /bin/sh (բնաւ փաստ չի որ ձեզ մօտ դա սիմլինկ չի /bin/bash֊ի), ու այն պատճառով, որ տեսականօրէն bash֊ը posix shell֊ի գերբազմութիւն ա։

ու եթէ թուիթերեան մշակոյթի ձեւով արտայայտել, որ bash > sh՝ — հէնց այդ պատճառով մեզ համար sh֊ն նախընտրելի ա, զի less is more։

բայց այդ կոնկրէտ դէպքում՝ posix shell֊ի սինտաքը ու էս կամ էն բանն անելու ձեւը էնքա՛ն աւելի ոչ ընթերնելի (եւ ոչ գրելի) ա, քան bash֊ում, որ նոյնիսկ լիւկ սմիթն ա անցնում bash֊ի մէկ մէկ, զի… չգիտի ինչպէս դա անել ̶մ̶ա̶ք̶ո̶ւ̶ր̶ո̶վ̶ մաքուր շելլում, որը, տեսականօրէն, աւելի պարզ պէտք ա լինէր։

գերբազմութիւնը աւելացրել ա աւելի պարզ կոնստրուկցիաներ։

ու իրականում մեզ պէտք ա աւելի պարզ shell — որն օրինակ ունենայ bash֊ի կոնստրուկտները, բայց չպարունակի նաեւ պատմական posix shell֊ի կոնստրուկտները։

դէ չեմ խօսում այն մասին, որ կարգին shell չունենք, ամենաընթերնելի֊գրելիները սարսափելի են, բայց դա այլ հարց ա։

#իւնիքս #տեք #միջավայր #նախագծում #պարզութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ իւնիքս  տեք  միջավայր  նախագծում  պարզութիւն