2023-01-10-16690707

փայնֆոնի վրայ տեղակայեցի միջավայր, որ postmarketos֊ում կոչւում ա gnome-mobile, դրա փաթեթն ա՝ postmarketos-ui-gnome-mobile։ իրականում դա նոյն գնօմն ա, պարզապէս աւելացուող, գերժամանակակից կոդով, որը միջավայրը դարձնում ա փոքր էկրաններին կիրառելի։

ու գիտէք, ահագին հաւանում եմ այն։

իրենք գրում են, որ փայնֆոնի երկաթը թոյլ ա դրա համար։ գրում են՝ չգիտենք էլ ինչի վրայ փորձէք։ փայնֆոնի երկաթը թոյլ ա, բայց դրայւերների վիճակը քիչ թէ շատ լաւ ա։ փայնֆոն պրօ֊ի երկաթն ուժեղ ա, բայց դրայւերների վիճակը դեռ լաւ չի։ նոյնը «ուան փլաս»֊ի մասին են գրում։

ես զգում եմ, որ «ֆօշ»֊ից ծանր ա, բայց նէնց չի որ կիրառելի չի։ մի քիչ երկար ա սթարտ լինում։

ինչն ա հաւէս՝

— «մինիմայզ» արած պատուհանների մէջ երեւում են թարմացումները, դրանք էկրանահաններ չեն։ ես դրա վրայ «բզիկ» ունեմ, մարդիկ կան ում էդ մէկ ա, բայց ինձ մաեմօ֊ից յետոյ դա շատ պէտք ա։

— պատկերակները հեշտ ա տեղափոխել, վերադասաւորել։ կան նաեւ պատկերակների խմբեր, բայց ես դրանք չեմ օգտագործում։ ընդամէնը պատկերակներ քո ուզած ձեւով վերադասաւորելը, ինչպէս դա հնարաւոր ա սէյլֆիշի մենիւ֊ում, ինձ շատ պակասում էր «ֆօշ»֊ում եւ նոյնիսկ մաեմօ֊ում։

— շատ հաւէս անիմացիա ա, երբ ծրագիրը «մինիմայզ» անելու համար ներքեւից քաշում ես վերեւ, մենիւն ա դուրս գալիս, ծրագրի պատուհանն էլ փոքրանում ա, քիչ քիչ գնում բաց ծրագրերի ցանկում աւելանում։ հետ առաջ կարող ես տանել, վայելել անիմացիան։

ծրագրերը փակւում են անդրոիդի պէս, ներքեւից վերեւ ցանկի միջի քարտը տշելով՝ ձեւ, որ գալիս ա, երեւի, hp֊ի մոբայլ ինտերֆէյսից։ ինձ աւելի ա դուր գալիս մաեմօ֊ի ձեւը, երբ բոլոր պատուհանները տեսնում ես ոչ թէ մի շարքով, այլ՝ մի քանի։ ու աւելի արագ կարող ես ընտրել, որն ես ուզում, առանձ շատ ձախ֊աջ գնալու, ինչպէս «ֆօշ»֊ում ստիպուած ես անել։

ընդհանուր առմամբ, շատ կենդանի միջավայր ա երեւում, երբ պատկերակները կարողանում ես վերադասաւորել, ինչ֊որ բան որին կպնում ես՝ արձագանքող ա։

ինչն ա վատ՝

— գնօմի շարուածքներն աշխատում են, բայց միայն երկաթէ ստեղնաշարից դեռ։ լռելեայն փայնի եւ բացատի ստեղներով շարուածքը փոխւում ա, տեսնում ես էկրանին որն ես ընտրում, եւ կարողանում ես սկսել գրել։ բայց հպէկրանի ստեղնաշարի վրայ այդ ընտրածդ շարուածքը չի երեւում՝ իրենք դեռ չունեն, չեն կարողանում հպէկրանով ցոյց տալ դա։ այնտեղ ընդամէնը մի, qwerty ստեղնաշար կայ։ դեռ։ ասում են՝ կաւելացնեն այդ հնարաւորութիւնը։

փայնֆոնի երկաթէ ստեղնաշարի վերեւի շարքում թ֊ից աջ, ծ ու ց տառերը բացակայում են, պէտք ա սեղմել աջ ստեղները ներքեւի շարքում, դրանք այնտեղ են։ ընդհանուր առմամբ, եթէ երկաթէ ստեղնաշար օգտագործել՝ լինում ա։ հպէկրանով հայերէն գրել էս պահին չի լինի։

— «լանդսքէյփ» ռեժիմում աջ մասը էկրանի կամ չի ցուցադրւում, կամ շատ են թռթռոցներն էկրանի, յաւելուածների, մենիւ֊ի։ գրեթէ կիրառելի չի էդ վիճակում։ ինչը վատ ա այն առումով, որ երկաթէ ստեղնաշարով հէնց այդպէս ես ուզում աշխատել։ յաճախ պահում եմ հեռախօսը դիմանկարի ձեւով, բայց հաւաքում եմ երկաթէ ստեղնաշարի վրայ՝ մի ձեւ։

#ազատութիւն #միջավայր #գնօմ #ֆօշ #փայնֆոն #հեռախօս #խելախօս #սէյլֆիշ #մաեմօ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ազատութիւն  միջավայր  գնօմ  ֆօշ  փայնֆոն  հեռախօս  խելախօս  սէյլֆիշ  մաեմօ