2022-11-30-16023651

օբերոն օպերացիոն համակարգը, ու ցանկացած այլ «նորմալ» եւ կենցաղում օգտագործուող օպերացիոն համակարգերը տարբերւում են ինչպէս անարքիստական երազանքն ա տարբեր պետութեան գաղափարից։

օբերոնը աշխատում ա, երբ բոլորը լաւն են։ ոչ մէկ չարութիւն չի անում։ օբերոն համակարգում քանոնով մատներին խփողը լոկ քոմփայլերն ա։ ուժեղ տիպաւորուած լեզուի քոմփայլերը, որը չի թողնի այլ մոդուլի յիշողութիւն վնասել, եւ չի թողնի մի մոդուլի ֆունկցիա այլ մոդուլից սխալ կանչել։

վաու, պարզւում ա էդքան էլ անարքիստական չի՝ ահագին խիստ գործիք ա։

բայց դէ օբերոնում կարող ես ասմ֊ով թէկուզ մոդուլ գեներացնել, կամ ոչ ապահով մոդուլ գրել եւ ասմ կոդ ներդնել, որն այն յիշողութեանը կը դիմի, որին չպէտք ա դիմէիր։

իսկ մէյնսթրիմ օհ֊երում լրիիիիիւ այլ ա։

լիբերալ վիճակ ա՝ ինչ լեզուով ուզում ես գրի։ լեզուն ու քոմփայլերը չեն կարգին հետեւողները՝ օպերացիոն համակարգն ա։ մէկ ա պրոցեսդ աշխատելու ա առանձնացուած միջավայրում՝ վիրտուալ հասցէային տիրոյթում։ ուզես էլ ուրիշ պրոցեսի յիշողութիւն չես վնասի։ իսկ այ օհ֊ը կարող ա քեզ սպանել՝ այլ տեղ դիմես, կամ մի քիչ շատ յիշողութիւն օգտագործես (բարեւ այօ՛ս)՝ կը խփի։

նաեւ այդ ամբողջ բիւրոկրատական պետական համակարգը, իր ինստիտուտներով յանդերձ, դանդաղեցնում ա աշխատանքը՝ սքեդուլեր, վիրտուալ հասցէներ, սիսթեմ քոլլեր որ կոնտեքստ սուիթչ են ուզում։ ծանր քոլլեր՝ ոնց որ քաղաքապետարանին դիմում գրես ու սպասես ինչ կը պատասխանեն։

բայց օբերոնոտ համակարգերը՝ թէկուզ ինֆերնօն՝ փաստացի կիրառելի չեն նաեւ էն պատճառով, որ արի ու համոզի մարդուն օգտագործել մի բան, ուր երաշխիքները քիչ են։ լինուքսում երաշխիքները շատ են՝ քայլ աջ, քայլ ձախ՝ օհ֊ը կը խփի։ օբերոնում ամէնը արագ ա ու արդիւնաւէտ աշխատում՝ բայց էն պայմանով, որ բոլոր մոդուլներն իրենց կորեկտ են պահում։

ու սա այն մասին ա, որ պէտք ա աշխարհում բոլորը լինեն «լաւը», ոչ մէկ ոչ մէկի չկոտրի, ոչ մէկ չմիաւորուի այլ խմբերի կամ անձանց դէմ, որ առանց պետութիւնների համակարգը, որ գուցէ եւ շատ աւելի արդիւնաւէտ ա՝ բայց հնարաւոր լինի։ որը մարդ էակների հետ դժուար թէ ստացուի, զի մարդիկ մի թեթեւ աւելի խելացի կապիկներն են՝ ամենա սրիկայ կենդանիներից մէկը։

#քաղաքականութիւն #տեք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքականութիւն  տեք