2022-11-24-15878297

երբ սկսեցի մարդկանց հետ կիսուել, ասել ինչքան եմ երազում գիւմրում ապրել, զարմացայ ստանդարտ արձագանքից։

ես չգիտէի, որ երեւանցիների մէջ էլ կայ այդ մայրաքաղաքային սնոբիզմը։ նոյնիսկ արուարձանների երեւանցիների մօտ։

հէնց այլ քաղաքի մասին լուրջ խօսում ես՝ թռնում են դէմքիդ, ասում են՝ «չէէէէ, դու չգիտես, էդ դու սէնց ու հիմա ես ասում, բա որ հիւանդանո՜ց պէտք լինի, բա դպրոցնե՜ր չկան էնտեղ» եւ նման բաներ։

ու ես մտածեցի՝ երեւի սփիւռքահայերն էլ, երբ հաւաքւում են, ու մէկը փորձում ա խօսք գցել որ միտք ունի հայաստան տեղափոխուելու, իրեն նման բաներ են ասում՝ «չէէէէ, դու չգիտեեեես, էնտեղ սա չկայ, նա չկայ», ասենք ինչպէս մոսկուացիներն են բողոքում որ մեր ուտելու տեղերում ինչ֊որ բաներ չկան։

ու ես հա մտածում եմ՝ բայց մենք ապրում ենք չէ՞։

ինձ վաղուց կանչել էին մատրիքսի ինչ֊որ հայաստանի վերաբերեալ չաթ։ էնտեղ հիմնականում սփիւռքահայեր են, ու անգլերէն մտորում են, խորհում են հայաստանի մասին։

ու ես չգիտեմ, իրենց հետ ի՞նչ խօսել։ չկայ խօսելու բան։

միայն մի բան ունէի ասելու, վերջերս մտայ, վերջապէս, եւ գրեցի՝ մարդիկ, ի՞նչ էք ստեղ գրում։ ուզո՞ւմ էք ռեալ օգուտ տալ՝ եկէք ստեղ ապրէք, հաց առէք խանութից։ դա կը լինի ձեր լուման։ էն ա, պարզուեց հարիւր հազար մարդ էլ չեկաւ՝ հնա֊ն բարձրացաւ։ բա որ մի միլիո՞ն գար։ կամ չգնար։

ու զգացի որ կասեն՝ բա ո՞նց էնտեղ ապրել։ ասացի՝ մենք մի ձեւ ապրում ենք չէ՞։ դէ դուք էլ մի ձեւ չէք մեռնի։ կը դիմանաք։ ուրիշ ասելիք չունեմ։

ու գնացի։

ու յետոյ երբ կպայ, կարդացի որ մէկը լայքել ա, ու գրել ա որ դէ չէ, էդ իր համար շատ ա, ինքը կը մնայ եւ կը պայքարի իր այլ հայրենիքի համար։

ինչեւէ։

#երեւան #մայրաքաղաք #սփիւռք #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երեւան  մայրաքաղաք  սփիւռք  անկապ