2022-11-05-15336628

կրկին, փնտրում էի ոնց ա կարելի git֊ը կամ mercurial֊ը կարգաւորել այնպէս, որ հասկանայ օբերոնի փախած lfcr֊ը։

ինչեւէ, բադիկի գտած յղումներից մէկը միշտ սա ա։

ու մտածեցի՝ ո՛ւխ ինչ հաւէս ա։ նոր մարդ ա, ու շատ որակով բլոգ ա պահում։

յետոյ նայեցի «about» էջը՝ պարզուեց ամերիկացի ա։

իհարկէ, ո՞րտեղից տեղացուն էդ կուլտուրան։ պէտք ա ամերիկացի լինես, որ էդ կուլտուրան լինի։

հա՞։

իրականում, ես այդպէս չեմ կարծում։

ես մտածում եմ՝ կարեւոր չի՝ ինտերնետ ունե՞ս։ դեբիլ չե՞ս։ կարող ես։

բա ինչի՞ չեն անում։ հոգոց։

բարդ ա լինել գաղջից դուրս։ բարդ ա մտածել՝ աւելի լաւ ա բլոգ գրառում անեմ, քան կատակ անեմ ու երեսուն լայք հաւաքեմ։

հանրային խնդիր ա։ ու հանրութիւնից դուրս լինելը բարդ ա։

կարողանում են՝ մեկուսացուած մարդիկ։ այն էլ, էդքան շատ չեն այդ մեկուսացուած մարդիկ նման հետաքրքրութիւններով, որ անեն։ ում գիտեմ՝ չեն անում։

ինչեւէ։

#կուլտուրա #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կուլտուրա  անկապ