2022-10-09-14655112

մի գործընկեր ունէի, ռուսախօս էր, իսկ երբ մեքենայ առաւ, համարների վրայ «SU» նկատեցի։

մտածեցի՝ երեւի պուտինեան քարոզչութեան տակ ա ընկել, ու սովէտ ա կարօտում։

յետոյ ընկերացանք, պարզուեց՝ սովէտ տանել չի կարողանում, ռդ֊ից վախեցած ա, իսկ «SU»֊ն նշանակում ա super user, արտայայտում էր իր սէրը իւնիքսի նկատմամբ։

այնպէս որ զգօն եղէք։ (:

#իւնիքս #համար #կայսերականութիւն #զգօն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ իւնիքս  համար  կայսերականութիւն  զգօն