2022-08-24-13608799

մայրիկս ահաւոր տարած ա «դուօ լինգօ» յաւելուածի վրայ, արդէն երկու տարի ա միշտ պարապում ա, անգլերէն ա սովորում։ հաւէսի համար։

ոչ միայն յաւելուածով, բայց յաւելուածը ամենօրեայ ա իր համար։

նոր հեռախօսները չի սիրում, զի էկրանները մեծ են։ կարգչով չի սիրում «դուօ լինգօ» անել, զի յոգնում ա։

կարճ ասած, լիքը աղբ կար իր հին հեռախօսի մէջ, նախապէս դրուած ծրագրեր որ տեղ եւ ռեսուրսներ էին զբաղեցնում, հա քեշ մաքրելով էր զբաղոոած։

մտածեց՝ չի լինի հայրիկիս հին հեռախօսի վրայ, որն էլի փոքր էկրանով ա, «դուօ լինգօ» աշխատեցնել։

բայց այդ անդրոիդ չորսի վրայ յաւելուածը չաշխատեց՝ չէր լինում մուտք գործել։

ասացի՝ տուէք փորձեմ, կամ կը փչացնեմ, կամ մի բան կանեմ։

կարողացայ նստեցնել լինեէյջ 18.1, ու փաստօրէն էս հեռախօսի մէջ այլեւս չկայ լռելեայն աղբ, եւ այն դարձել ա անդրոիդ 11։

ու լաւ էլ արագ աշխատո՛ւմ ա։

հիմա ես լսել եմ, որ «դուօ լինգօ»֊ն առանց «գուգլ փլէյ սերուիսների» չի աշխատում։

էլի փնտրեցի, տեսնեմ մի հնդիկ ա պատմում ոնց չի կարողանում մուտք գործել յաւելուած «գուգլ» օպցիայի վրայ սեղմելով, ու յետոյ մոբայլ դիտարկիչով ա սկսում օգտագործել։

մտածեցի՝ հմ, չլինի՞ միայն գուգլով մտնելու համար ա այդ «գափս»֊ի պահանջը։

էնքաաան չէի ուզում «գափփս» տեղակայել, վերջը չտեղակայեցի, «աւրորա սթոր»֊ից տեղակայեցի «դուօ լինգօն», մուտք գործեցի իմէյլով։ ու աշխատե՛ց։

ճիշտ ա, նաեւ իմացայ որ դիտարկչի մէջ ա հնարաւոր օգտագործել։ իսկ յաւելուածը երեւի մէկ ա վեբ տեքով ա գրուած ու էլի ծանր ա, բայց գուցէ մի քիչ պակա՞ս ծանր լինի էս սարքի վրայ, քան դիտարկչի հետ միասին։

ամէն դէպքում չէի սպասում որ էս հնութեան սարքի վրայ կը լինի բաւական արագ օգտագործել գրեթէ վերջին անդրոիդը։ ու շատ աւելի յարմարաւէտ ա դարձել։

եւ ունենք գրեթէ ազատ համակարգ՝ միջուկն ա անազատ, եւ դէ յաւելուածը։ (:

#անդրոիդ #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անդրոիդ  ազատ_ծրագրակազմ  ազատութիւն