2022-07-18-12715494

նոր զգացի որ ունեմ շաբլոն՝ հարցի տակ եմ դնում էն հիմնային բաները, որոնցից մեր կրթութիւնը սկսւում ա՝

բայց ուրախ եմ որ չկայ շաբլոն՝ «հինը լաւ, նորը՝ վատ»։

պարզապէս դա այն ցաւից ա, երբ հէնց հիմքում եղածներն են վատ դիզայնի։

սի֊ի դէպքում վատ դիզայնը՝ հին դիզայնն ա։ երբ դեռ չէինք ջոկել ոնց ա պէտք լաւ լեզուներ նախագծել։ ամենայն յարգանքով յանդերձ՝ եւ նախագծողների նկատմամբ, եւ լեզուի։

c++֊ի դէպքում՝ որ պահեց (փորձեց պահել հնարաւորինս) հետ համատեղելիութիւնը սի֊ի հետ։ մասնաւորապէս դա, պլիւս որ էդքան մեծ ծաւալի էութիւնը դժուար լաւ դիզայնի լինի։

բոլշեւիկեան ուղղագրութեան դէպքում՝ որ դասականի պէս հետեւողական (consistent) չի։

նոյնիսկ առաջին բոլշեւիկեանն աւելի եմ հաւանում քան այս արդի բոլշեւիկեանը, զի դիզայնի տեսանկիւնից աւելի հետեւողական էր քան ներկայ խառնաշփոթը։

այդ դիզայնի շրջանակում հասկանում եմ «ու»֊ն մի տառ դարձնելը, զի «մի հնչիւն՝ մի տառ» սկզբունքն էր։ բայց այն էլ լրիւ հետեւողական չէր՝ տառերի շարքում յայտնուեց «և»֊ը, որն այդ տրամաբանութեամ մէջ չէր։

ահա առաջին բոլշեւիկեանով գրուած տեքստի օրինակ, եթէ ծանօթ չէք։ կամ այս բառարանը։

qwerty֊ն էլ հին, բայց միտումնաւոր վատ սարքած նախագիծ ա, որին սովորել ենք, չենք կարողանում պոկուել զի էդքան առաջնային ա մեզ համար։

#անկապ #դիզայն #նախագծում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  դիզայն  նախագծում