2022-06-18-12043188

ուրեմն, էքսպերիաս էլի խփել էի, ու չէր միանում։

տէնց, մէկն ասաց՝ «սոնի» չեմ քանդում, բարդ ա։ միւսն ասաց՝ տուէք նայեմ։

ես ասացի որ նոյն խնդիրը եղել ա, սարքել են։ նա նաեւ հետաքրքրուեց, արդեօք հին չի մարտկոցը, ու կարո՞ղ ա դա էլ փոխի։ ես էլ ասացի, որ մարտկոց ունեմ, բայց նախկին քանդողն ասել էր թէ լաւ վիճակում ա ու չէր փոխել։

էս մարդն էլ քանդեց, ասաց՝ մարտկոցդ բեր։ տես, ասում ա, մարտկոցից շլէյֆը որ գնում կպնում ա տպասալին, էդ շլէյֆի կպնելու տեղը մաշուած ա։

այդ պատճառով էլ ամէն խփելուց դուրս ա թռնում։ բայց, ոչ միայն մարտկոցից գնացող շլէյֆն ա մաշուած, այլ եւ տպասալի վրայի բնիկը։

ու ես նոր մարտկոց, որ պատուիրել էի, իրան տուեցի, փոխեց, բայց զգուշացրեց որ քանի որ բնիկն էլ ա մաշուած, կարող ա շատ չօգնի։

յետոյ էլի սոսնձեց սարքը, տուեց ինձ։

ու ես մտածում եմ՝ ինչի՞ են հեռախօսները նէնց անում, որ չկարողանանք բացել։ ինչի՞ պիտի շլէյֆ լինի որը մաշւում ա, երբ միշտ պարզապէս կոնտակտով շատ էլ լաւ աշխատել ա։

ինչի՞ պիտի չկարողանանք քանդել։

կարդացել եմ՝ իբր նրա համար, որ աւելի տափակ սարքեն հեռախօսները։ բայց իր քանդածը որ տեսայ՝ լրիւ կարելի էր պարզապէս բացել փակել, չէ խանգարի նոյն տափակութեան լինէր։

այլ բան եմ լսել, որ ինչ֊որ ռազմական ստանդարտի համապատասխանի, ու իւէսբին էլ հանում են, թողնում միայն անթել լիցքաւորումը որ կարողանան ջրակայուն սարքել։ բայց ո՞ւմ ա պէտք ջրակայուն։

ոչ շատ մարդու։

փաստարկները համոզիչ չեն թւում, ու մտածում եմ՝ երեւի այնուամենայնիւ շատ պարզ, ուզում են փչանայ մարտկոցը, լաւ չպահի իրան, մենք փոխենք։

ու տէնց։

յ․ գ․ droid 4֊ը լինուքսով նէնց լաւ ա աշխատում։ եւ բացւում փակւում ա։ եւ մարտկոցը փոխւում ա։

#հեռախօս #արդիւնաբերութիւն #շուկայ #գործարք #տնտեսութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հեռախօս  արդիւնաբերութիւն  շուկայ  գործարք  տնտեսութիւն