պատմել եմ որ ընկերս ամն֊ից աղջկայ հետ ճամփորդում էր, արցախում մի փախած գիւղում մի շիշ ջուր առաւ, աղջիկը թռաւ դէմքին, թէ ինչի՞ ես պլաստիկ առնում, նա էլ արդարացաւ որ ներդրում ա անում տեղի տնտեսութեան մէջ։ աղջիկն էլ ասաւ թէ հազար դրամն ի՞նչ օգուտ։
ես էլ յետոյ ասացի որ չէ՞ որ հազար դրամը հազար դրամ չի ու տարբեր մարդկանց ձեռքերով անցնում ա։
ապա էսօր մտածեցի՝
նախ հաւէս ա երբ շատ մարդ կայ, զի հազար դրամը ինչքան մարդու ձեռքով անցնում ա՝ էնքան շատ ա։ եթէ երկու հոգի կայ՝ մէկը սուրճ ա եփում, մէկը մազ կտրում՝ ապա իրար պէտք ա տան էդ հազար դրամը։
բայց եթէ շատ մարդիկ են, ապա եւ ծառայութիւնները որ իրար կարող են մատուցել՝ շատ են։
ու իրար մատուցելով արդէն շարժ ա լինում ու մարդիկ աւելի լաւ են ապրում։
բայց այլ բան որ առաջին անգամ էսօր մտածեցի՝ դիցուք երկու հոգի են, մէկը ստացաւ հազար դրամը, գնաց մազերը կտրեց, միւսը էդ փողը ծախսեց առաջինի խանութում, առաւ պաղպաղակ, էն մէկն էլ էլի եկաւ մազերը կտրեց։
բայց եթէ չկայ էդ հազար դրամը, ապա երկուսն էլ չունեն տշելու գնդակ, ու առանց խաղալու նստած են։
պէտք ա մէկը դրսից գայ էդ հազար դրամը թողնի՝ այլ լեզուով «ինուեստիցիա», ներդրում անի։
ու այդ առումով, մտածեցի՝ լոկալ փողն իմաստ ունի՝ շատ քաղաքներ ու տարածքներ եւրոպայում ու ամն֊ում ունեն իրենց լոկալ փողերը։
հիմնականում դրանց միտքը որոշակի լոկալ ազգայնականութիւնն ա, պարտադիր չի էթնոսի վրայ հիմնուած, բայց աւելի շատ տեղանքի։ բասկերի երկրում ա որ երեւի մի քիչ էթնիկ ազգայնական ալիքներ են։ եւ փողը տպում ա կամ քաղաքապետարանը, կամ մասնաւոր ընկերութիւնը։ եւ տեղական խանութները համաձայնում են էդ փողով առեւտուր անել։ հա, ու մտածեցի, երբ ներդրում չունես, տեղական փողը առաւել եւս կարեւոր ա։
ու այո, էն այլմոլորակայինների պատմութիւնն ա յիշեցնում, երբ գալիս են երկիր, տեսնում են ամէնը քանդուած, վատ, ասում են՝ ինչի՞ ա սէնց վիճակ, ինչո՞վ կարող ենք օգնել, մարդիկ ասում են՝ փող չկայ, ասում են՝ էդ ի՞նչ ռեսուրս ա, կարո՞ղ ա ճարենք բերենք, ասում են՝ չէ, մենք ինքներս ենք տպում։
այլմոլորակայինները մտածում֊մտածում են, ու ջնջում են մարդկանց բանական էակների ցանկից։
#տնտեսութիւն #փող #շրջանառութիւն #ներդրում #տարադրամ #բանականութիւն