Լենա տոտան թիֆլիսահայ կին էր, որ տեղափոխուել էր Երեւան։ Նա ապրում էր ծածկած շուկայի հարեւանութեամբ։ Հայերէն խօսել իր մօտ ստացւում էր, բայց գրել֊կարդալ չգիտէր։
Իր Երեւանցի ազգականներից մէկը՝ Մարգարը, աշխատում էր ոստիկան, եւ իր պատասխանատւութիւնը՝ ծածկած շուկայում կարգ ու կանոնն էր։
Մարգարը յաճախ մտնում էր Լենա տոտայի տուն՝ ճաշելու։ Լենան ինչպէս կարգն է, Մարգարին հիւրասիրում էր եւ զրուցում իր հետ շոգ եղանակից եւ անհետացող ապրանքներից։
Սակայն Մարգարն իր բոլոր ազգականներին կատակով պատմում էր, որ Լենան իրեն երբեք նոյնիսկ մի բաժակ սուրճ չի առաջարկել։ Մի օր այդ շշուկները հասան Լենային, եւ յաջորդ անգամ, երբ Մարգարը մտաւ իր մօտ ճաշելու, կուշտ կերաւ, Լենան վհատուած պատմեց իրեն այդ բամբասանքների մասին։
— Արի այսպէս անենք — առաջարկեց նա, — ահա քեզ թուղթ ու գրիչ, դու գրիր որ ինձ մօտ մտել, ճաշել ես, եւ ամիս ամսաթիւ, ստորագրութիւն։ Ես էլ երբ բարեկամներով հաւաքուենք՝ իրենց ցոյց կը տամ։
Մարգարը համաձայնեց։ Վերցրեց գրիչն ու շարադրեց՝
Սոված էկայ Սոված գնացի
Մարգար
07.07.79
Լենան գոհ մնաց, պահեց թուղթը, եւ սուրճ հիւրասիրեց Մարգարին։
Յաջորդ անգամ Լենան տեսաւ բարեկամներին իր զարմիկի ծնունդին։ Նա հպարտութեամբ հանեց թուղթն ու ասաց, որ ունի ապացոյց՝ ահա, ինքը Մարգարը իր ձեռքով գրել եւ մակագրել է, որ իր տանը հաց է կերել։
Առաջինն իր ձեռքից թուղթը վերցրեց Կարինէն, եւ բարձրաձայն կարդաց՝
Սոված էկայ Սոված գնացի
Բոլորը ծիծաղեցին, իսկ Լենան այդպէս էլ երբեք չկարողացաւ ազգականներին չկարողացաւ ապացուցել որ հիւրընկալ կին է։
ու տէնց։
#պատմութիւն #էհ