2022-03-16-9909034

«էմփայր սթրայքս բեք»՝ ռդ֊ն պատասխանել ա պատժամիջոցներով՝ ջօ բայդենին արգելել են մուտք ռուսաստան։

խե՜ղճը, չի կարողանալու սոչիում հանգստանալ, ստիպուած կը լինի մի կերպ բաւարարուել կալիֆորնիայի կամ ասենք իտալիայի ափերով։

իտալիա գնայ ի՞նչ անի՝ այլեւս նոյնիսկ չի կարողանայ պատիւ ունենալ սոլովեօվին այնտեղ պատահաբար հանդիպելու։

տեսա՞ք ռդ֊ն ոնց հետ խփեց։ բա՛։

չեն սովորում էլի էդ արեւմուտքի ժողովուրդն իրենց սխալների վրայ։ անցեալ անգամ էլ ռդ֊ն ո՜նց խփեց, ոչ ոք չէր սպասում որ ի պատասխան արեւմտեան պատժամիջոցներին ինքն իր հանդէպ պատժամիջոցներ կը կիրառի՝ թաղում էին ներմուծուած սնունդը, որ մարդկանց չհասնի։

«ի պատասխան մենք կը ռմբակոծենք վորոնեժը» — ասում են ռուսները նկարագրելով նման, արդէն սովորական դարձած իշխանական արձագանքը։

սաղ հէչ, խեղճ բայդէն, պատկերացնում եմ ոնց են տխրել ամբողջ ընտանիքով այդպիսի շրջադարձից։

#ռուսաստան #բայդեն #պատժամիջոց #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ռուսաստան  բայդեն  պատժամիջոց  անկապ