2022-01-08-8336079

էստեղ էրիկ բերգը պատմում ա այն մասին, որ արեւի ազդեցութեան տակ, աւելի ճիշտ՝ ինֆրակարմիր ալիքների, մարդու օրգանիզմում գեներացւում ա մելատոնին (դրանցից մէկը, միւսը՝ մթութեան մէջ ա գեներացւում)։

նաեւ նշում ա, որ շիկացման լամպերն էլ են ինֆրակարմիր ճառագայթում, ու որ դա պիտի որ դրական ազդի մարդու վրայ։

իսկ ես մտածում եմ՝ 2009֊ից իմ տանը փոխարինել էի բոլոր շիկացման լամպերը, էն ժամանակ՝ ֆլուորեսցենտներով, հիմա՝ լուսադիոդներով, իբր «կանաչ էի գնում»։ ու չլինի՞ էն, որ ամէն օր երեկոյեան տրամադրութիւնս ընկնում էր, երբեմն այնքան վատ էի, որ վախով էի սպասում որ կրկին երեկոն ա գալու, ու կրկին վատ եմ լինելու, խորը տխրութեան մէջ, չլինի՞ դա կապ ունի նրա հետ, որ ես շիկացման լամպերին հրաժեշտ եմ տուել շատ վաղուց, ու որ 2010֊ից նաեւ արեւի տակ շատ չեմ եղել՝ շունը չկար, վերջին ամիսներին զբօսնել կամ չէր սիրում, կամ չէր կարողանում, գործի տեղի շրջակայքում առանձնապէս տեղ չկար ուր կուզես զբօսնել, ամենալաւ զբօսանքի տեղը «երեւան մոլլ»֊ն էր, որովհետեւ գոնէ քաղաքակիրթ պառկինգ (պառկել բառից) ունէր (փառք քեզ աստուած)։

ու նաեւ՝ արդե՞օք շիկացման լամպի ինֆրակարմիրը բաւական ա մարդու վրայ չափելի ազդեցութիւն թողնելու վրայ։

#անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ