2021-12-10-7654022

ամէն անգամ երբ գրում են առանց պետութիւն լուծուող խնդիրների մասին, ուզում եմ շեշտել, որ կան խնդիրներ որ չեն լուծւում առանց կենտրոնի։

այսօր յիշեցի սեւանը, կամ իրականում շատ բնապահպանական խնդիրները նման են նրանով որ պահանջում են կենտրոնի միջամտութիւն։

պէտք ա լինում արգելել, եւ խիստ հետեւել որ արգելքը կատարուի՝ օրինակ խեցգետիններ այդչափ չբռնեն, որ ջրիմուռ ուտող չլինի։

հիմնականում «շէյրդ ռեսուրս» ֊ների հետ կապուած են լինում այն խնդիրները որ պահանջում են կենտրոնացուած լուծումներ։

ու տտ֊ում էլ, կայ սմարթ փոյնթեր, որ խնդիրների զգալի մասը լուծում ա ինքն իրենով, բայց ոչ բոլոր խնդիրները, զի չի կարողանում վերեւից նայել անտառին ու առանձին ծառեր ա տեսնում, միայն իր օբյեկտին յղողներին ա հաշւում։ ու կայ կենտրոնական աղբի հաւաքիչ (գարբաջ քոլեքթոր), որ շրջանագծային կախուածութիւնները դրսի աչքով կարողանում ա տեսնել եւ ցխել մեծ խմբերով՝ շատ արդիւնաւէտ։

նաեւ, շատ եմ գրել՝ քաղաքում, ուր բոլորն անում են էնպէս, ինչպէս իրենց յարմար ա՝ առանց ժողովրդավարական ձեւով ընտրուած կենտրոնի, նման քաղաքը բոլորն ատում են։ պէտք ա լինում դրսի աչք, եւ երբեմն կիրթ, հմուտ կենտրոնական նախագծում։

եւ ի վերջոյ՝ շատերն են ուզում առանձնատան մէջ ապրել, բայց առանձնատները կենսակայուն չեն՝ եթէ գիւղի տների պէս չեն եւ ունեն քաղաքային յարմարաւէտութիւն, եթէ կան ասֆալտած ճանապարհներ, մայթեր, մայթերին ծառեր, լուսաւորութիւն, կոյուղի, ջրահեռացում, եւ մենթէյն անելու լիքը բան։ նոյնիսկ հովացնելն ու տաքացնելն ա այնքան թանկ, որ եթէ եւ մի առանձին ընտանիք կարողանում ա իրան թոյլ տալ՝ մոլորակի սքէյլում մենք չենք կարող այդչափ co2 մեզ թոյլ տալ։ եւ քաղաքները պէտք ա սահմանեն առանձնատների համար փոքր տարածքներ, զի քաղաքի բիւջէն նման քիչ խտութեամբ թաղամասերը քամում են։

այլ օրինակ՝ եթէ մի մարդ պահում ա երեք կով՝ օկ ա, եթէ երկու մարդ՝ օկ ա, բայց երբ կովերը շատանում են՝ բնութիւնը վարի են տալիս, եւ դա էլ իրար հետ պայմանաւորուելով դժուար լուծուող խնդիր ա զի կով պահողների շահերից չի բխում դրա լուծումը՝ բխում ա լրիւ այլ եւ գուցէ հեռու ապրող մարդկանց շահերից, զի բնութիւնն իրենցն էլ ա։

#ապակենտրոնացում #կենտրոնացում #նախագծում #բնապահպանութիւն #քաղաք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ապակենտրոնացում  կենտրոնացում  նախագծում  բնապահպանութիւն  քաղաք