էրեխէ՜ք, ուրեմն պատուաստուեցինք։
իմ ուզած սինովակը չկար։ մնացել են միայն երկրորդ պատուաստման դոզաները։
ճշտեցի, որ ունեցած աստրա֊ն հնդկական չի։
ահաւոր արագ եւ աննկատ պատուաստեցին։ երկրորդը պիտի լինի սեպտեմբերի վերջում, հոկտեմբերի սկզբում։
հարցնում են՝ արդե՞օք վերջին 24 ժամուայ մէջ ալկոհոլ ես օգտագործել, ու արդե՞օք վերջին շաբաթուայ մէջ տաքութիւն ես ունեցել։ նաեւ՝ արդե՞օք մսից կամ ձուից ալերգիա ունես։
խորհուրդնեց տուեց ինչ անել, եթէ տաքութիւն ունենաս, նաեւ դրանք գրուած են թերթիկի մէջ, որ տալիս ա։
նաեւ հեռախօս ա գրանցում։
մենք արդէն դուրս էինք եկել տանից, երբ ես մտածեցի հեռախօսի համարի մասին։ մտածեցի՝ կուզեն։
ու կանգնեցրի մեքենան, գնացի հետ, գտայ սիմ քարտը։ ժամանակին կանխավճարային ինտերնետի սիմ քարտ էի վերցրել իմ անունով՝ երբ փող ես դնում՝ ինտերնետը միանում ա։
մի տարի առաջ օգտագործեցի մի երկու շաբաթ, ու էլ չէի օգտագործում։ բայց մտածել էի, որ պէտք չի փակել, կարող ա պէտք լինի։
ու ահա՝ այդ համարը ասացի։
հիմա երկրորդ պատուաստումը որ անեմ՝ կը պարզեմ ոնց ա այդ յաւելուածն աշխատում։
իմ հասկանալով իմ անձնական տուեալները, ներառեալ հեռախօսահամարը կիսելու են ռդ֊ի կառավարութեան հետ։ եւ ռդ֊ի պետական յաւելուածը միանալիս, կը ստուգի հեռախօսի համարը, կը կապուի ռդ֊ի սերուերի հետ, ու եթէ այդ համարն իրենց մօտ գրանցուած ա՝ ցոյց կը տայ այդ qr կոդը։ հետաքրքիր ա, այդ կոդը արդե՞օք փոխւում ա թէ՞ միշտ նոյնն ա։ եթէ միշտ նոյնն ա, կարելի ա էկրանահանել, ու նկարը ցոյց տալ։ եթէ փոխւում ա՝ 2fa֊ի պէս, ապա չի լինի։
կարելի կը լինէր անկապ մարդու հեռախօսի մէջ դնել, ով համ անդրոիդ ունի, համ իմ սարքի imei֊ն ռդ֊ի կառավարութեանը չմատնելու համար։ նաեւ, յաւելուածը կարող ա «սերուիս» տեղակայել սարքի մէջ, որ բեքգրաունդ աշխատում ա, ու չգիտես ինչ տեղեկատւութիւն ժամանակի մէջ հաւաքելու ա։
ահ, սա գրելիս ստուգեցի՝ ահա ըստ այս կայքի, ռուսական յաւելուածը հաւաքում ա՝ անուն, ծննդեան թիւ, հասցէ, տեղանքն ա նայում, բնական ա՝ հեռախօսահամարն ա վերցնում, բայց նաեւ «կարող ա պահանջել սելֆի անել»՝ այսինքն նաեւ խցիկին ա աքսէս պահանջում։
նոյն կայքը չի պնդում, բայց մէջբերում ա մարդկանց, որ արտայայտուել են որ ռուսական յաւելուածը չի պահում ոչ միայն gdpr֊ի պահանջները, այլեւ ռդ սահմանադրութեան։
տեսնենք, տեսնենք։
կը թարմացնեմ։
#կորոնավիրուս #կովիդ #պատուաստում #գաղտնիութիւն #անվտանգութիւն