2021-06-28-4162496

էն օրն առցանց ժողովի ժամանակ մէկի ձայնը լաւ չէր լսւում, աղաւաղւուած էր, ու ես երկար մտածեցի՝ կատակն անե՞մ թէ չէ՝ որ ոչինչ, «զատօ» հաւէս էֆեկտ ա ստացւում։ ու ոչ էն պատճառով որ «ցածր դոմինանտութիւն», այլ էն պատճառով, որ ես սովորել եմ՝ որոշ ձեւերով ինքնարտայայտուելը լաւ չի ընկալւում։

ու օրինակ, ես ահաւոր չէի ուզի, որ իմանան ինչ֊որ բան իմ ոչ աշխատանքային կեանքից, չէի ուզի որ իմանան որ դիջէյութիւն եմ անում՝ դրական չի ընկալուի։ կընկալուի վտանգաւոր։ յուսալի մարդ չի լինի էդ «ստեղծագործ» մարդը։ կը քաշի, ճիշտ ժամանակին գործի չի գայ։

ու որոշ չափով կարող ա եւ ճիշտ ա այդ ընկալումը՝ տէնց մարդիկ, որ գործից դուրս տարուածութիւններ ունեն, ու եթէ դրանց լուրջ են վերաբերւում, լինում ա որ գործի հաշուին են ինչ֊որ բան անում։ չի լինի տարուած լինել ու որ աշխատանքը՝ որ ամբողջ ժամանակդ տանում ա՝ չտուժի։

շեֆս հին մարդ ա, ու իր համար շատ կարեւոր ա այդ «ճիշտ ժամանակին գործի գալը», ուշանալը նա անձնական վիրաւորանք ա ընկալում։ ու ես դէ գիշերները գործ եմ անում, կամ կարդում եմ։ ամենալաւ ժամանակն ա կենտրոնանալու։ ու երեւի նա հազար անգամ փոշմանել ա որ ինձ ընդունել ա։

իմ՝ «լինուքս» քշելն էլ ա բացասական գնահատւում։ դա կորպորատիւ ստանդարտի մասին չի, ու տարբերուելու մասին ա։ ու երբ վերջերս ժողովի էի դրսի հետ ու ասին՝ էկրանդ տուր տեսնենք, ես տուեցի իրենց ընդամէնը մի պատուհան, որից բան չէին հասկանայ, որ շեֆիս վրայ խօսակցութիւն չկայ։

որոշ չափով հասկանում եմ՝ օրինակ, կորպորատիւ լափթոփի սկաւառակը կրիպտաւորուած ա՝ եթէ դու քո համար ես անում, արդե՞օք կրիպտաւորել ես։ բայց ես այո՝ կրիպտաւորել եմ։

մէկն էլ կայ որ լինուքս ա քշում, ու երբեմն բողոքում ա, թէ էս ինչ բանը չկարողացայ անել, էս ինչ բանը քրեշ եղաւ, էս ինչ բանը սպասիր բացում ա, էսինչ մէյլը չեմ նկատել, ու շեֆս պահը բացի չի թողնի որ ասի՝ հերիք ա դէ, յարմար միջավայրով աշխատէք, ձեր գլխին խնդիրներ մի ստեղծէք։ իսկ ես չեմ ստեղծում, կամ երբ ունենում եմ՝ երբեք չեմ նշում՝ աւել ժամանակ եմ ծախսում որ լուծեմ ու չունենամ։ համոզուած եմ որ ուինդոուսի հետ պակաս խնդիրներ չէի ունենայ, բայց դա չեմ ուզում քննարկման առարկայ դարձնել։ նաեւ էն որ ինձ էնտեղ յարմար չէր լինի աշխատել։ իրականում՝ չեմ էլ պատկերացնում ոնց ա հնարաւոր՝ եթէ մի օր իսկապէս որոշեմ այդչափ կարգապահ լինել, ու ուինդոուս տեղակայեմ՝ իրենց երկաթը՝ իրենց օրէնքները՝ իրանով չեմ աշխատի։ մի էկրան կը բացեմ, կը կպնեմ իւնիքս սերուերի, դրա միջից կաշխատեմ։ այդ ամբողջ ուինդոուսը կը լինի ինձ համար անիմաստ՝ ժամանակ առ ժամանակ կը թարմանայ, կասի որ վերբեռնեմ։

յիշում եմ, շեֆս, որ միայն երեւանի բաժնի պետ չի, մի այլ քաղաքում գործի մարդ էր ընդունում, ու մի հատ երկար մազերով, ազատ ծրագրակազմ սիրող մարդ էր եկել, պատմում էր ինչքան ա հետաքրքրուած, ինչքան սիրում ա գործը։ ու իրան գործի չընդունեց շեֆս՝ իրան թուացել էր որ վստահելի մարդ չի լինի։ իսկ ընդունեց մի դախ մարդու, որը լիքը բան չի կարողանում անել, ու ես եմ իր փոխարէն անում, կամ իրան օգնում։

մեզ մօտ էլ մարդիկ կան, որ չեն սիրում տտ֊ն էդքան, կամ նոյնիսկ ստեղնաշարով օգտուելու հմտութիւններ չունեն։ ինձ ասում են՝ դէ իրեն սովորեցրու սա ու սա (ես շուտ կը սովորեցնէի եթէ ուզէր), ու ես նստում եմ կողքը, իսկ նա չի կարողանում ստեղնաշարով օգտուել, հաւաքել տեքստ։ չգիտի կոնսոլն ինչ ա, երբ պիտի մի բան ուղղի, փորձում ա մկնիկով անի այն, ինչ մկնիկով չի արւում։ կամ գուցէ արուէր իւնիքս միջավայրի տերմինալում, բայց ոչ երբ ուինդոուսի կլիենտից ա կպնում։

որ ասում եմ՝ սա գրի, նախ բարձրացնում ա մատը, ու փնտրում ստեղնաշարի վրայ էդ տառը, յետոյ շըրըխք այդ խեղճ ստեղնաշարին, յետոյ միւսը, ու միւսը։ յետոյ պարզւում ա որ սխալ ա գրել, պիտի ուղղի։ յետոյ պարզւում ա որ parse չի կարողանում անել ասածս, զի չի իմանում իմ ասածի մէջ որն ա հրամանի անունը, որը դրա արգումենտը՝ ո՞րտեղ բացատ դնի։ ու պիտի ասեմ՝ բացատ, պիտի ասեմ՝ խողովակ։ այդքան յուսահատ վիճակ ա։

իսկ ինչի՞ ա էդպէս՝ զի մարդը ինքը չի հետաքրքրուել։ նաեւ զի ուինդոուսի հետ ա մեծացել, ու երբ հետաքրքրուել ա՝ խորանալու շատ հնարաւորութիւն չի ունեցել, ու կուլտուրան ձեռք չի բերել։

սա ա նաեւ իմ փաստարկը, երբ ասում են թէ «այ էսօր երեխաները մանկուց հեռախօսներին ու սարքերին ծանօթ են» իբր էդ լաւ ա՝ հեռախօսը չի թոյլ տալիս խորանալ, հեռախօսի մէջ չես բացայայտի որ կարող ես թաքնուած կարգաւորումներ փոխել, կամ ինքդ, առանց յաւելուած աւտոմատացնել բաներ, էլ չեմ ասում՝ խողովակաշար գրել։

վերադառնամ՝ գործի հետ ուղղակիօրէն կապ չունեցող ցանկացած զբաղմունքի վերաբերմունքը լաւը չի՝ դա վտանգ ա ընկալւում։ վտանգ ա եթէ ես նստում եմ երեկոյեան իմ համար ծրագիր եմ բզբզում։

ու ես փորձում եմ շեֆիս բացատրել, որ էն որ ես ինչ֊որ գործեր էֆեկտիւ ու արագ եմ անում, դա իմ հետաքրքրուածութեան ու գործից դուրս արուած գործերի սայդ էֆեկտն ա։ երբ նոր տեքնոլոգիայի են ուզում անցնել, ես ինչ֊որ բաներ արդէն գիտեմ, ու արագ եմ սկսում, զի դրա գոնէ որոշ մասերի հետ արդէն ծանօթ եմ։

բայց էդ ուղերձը շատ բարդ ա հասցնել։

#աշխատանք #չգիտեմ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ աշխատանք  չգիտեմ