2021-06-19-3965787

մտածում եմ, իրանի քաղաքականութիւնը ինչպէ՞ս կը փոխուէր, եթէ այն այատոլլաների կողմից կառավարուող չլինէր, այլ լինէր ազատ ժողովրդավարական երկիր։ որոշ չափով ժողովրդավարական ա, դա գիտակցում եմ։

երեւի այն պատճառով եմ մտածում, որ զգում եմ որ ռուսաստանեան տարբեր ուժեր, եւ լիբերալները, եւ էսօրուայ վերնախաւը, շատ հարցերում նոյն տեսակէտներն ունեն։ օրինակ, բաւական կայսերական են։

աւտոկրատիայից ժողովրդավարութիւն անցնելու դէպքում, առաջին հերթին կը շահի այդ երկրների ժողովուրդը՝ քաղաքական աւելի մեծ ազատութիւններ ձեռք բերելով։ բայց արդե՞օք ինչպէ՞ս դա կանդրադառնայ արտաքին քաղաքականութեանը՝ լաւ չեմ պատկերացնում։ օրինակ, արդե՞օք այս կամ այն երկիրը աւելի պակաս ագրեսիւ կամ նուաճողական կը լինի՝ ես չգիտեմ։

զգում եմ որ շատ բան արտաքին քաղաքականութեան մէջ մեծ ու հին, կայացած պետութիւններում (ու մեզ էդպիսի պետութիւն չեմ համարում) անփոփոխ ա։ բայց եւ շատ բան փոխւում ա, օրինակ կայսերականութիւնից եւրոպական ազգերը ինչ֊որ կերպ ազատուեցին։

#կայսերականութիւն #քաղաքականութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կայսերականութիւն  քաղաքականութիւն