ինչու ա ինձ գրաւում scuttlebutt հաղորդակարգը՝
- գրածդ քեզ մօտ ա՝ պէտք չի սպասարկիչ։ (նէնց չի որ ընդհանրապէս պէտք չի, այդ մասին ստորեւ)
հէնց այդ պատճառով ա որ մարդիկ շատ չեն սիրի, ու այնքան էլ ժողովրդական չի՝ յաւելուած ունենալը, եւ տուեալներ պահելը սպասարկչում աւելի յարմար ա, գոնէ այսօր, երեւի։ կամ այսօրուայ հեռախօսների ռեսուրսները հաշուի առնելով։ բայց ռեսուրսները միշտ են պակաս՝ վաղուայ հեռախօսների ռեսուրսները աւելի ագահօրէն կը սպառուեն նոր յաւելուածներով (տես վիրտի֊ռայզերի օրէնքը)։
- սպասարկիչ պէտք ա առցանց կապ հաստատելու համար, մարդկանց հետ որ քեզ հետ նոյն վայֆայ տիրոյթում չեն։ բայց սպասարկիչը ջեներիկ ու պարզ գործառոյթ ունի՝ տուեալները սինք անելու։ նրան նոյնիսկ բեքափ պէտք չի։ ամէն պահի, եթէ սպասարկիչը փչանայ, կամ այն գողանան, կամ հատուկ ծառայութիւնները տանեն՝ նոր սպասարկիչ ա կարելի սեթափ անել, կամ միանալ այլ գոյութիւն ունեցող սպասարկչի եւ սինք լինել։
սա նաեւ ինձ կը ստիպի աւելի խելացի կառավարել ռեսուրսները։ գուցէ աւելի քիչ մարդու հետեւէի, երբ գիտեմ որ տարածքով եմ վճարում։ եւ աւելի քիչ՝ յաճախ փոստող մարդու։
(ամէն անգամ գրում եմ՝ մարդ, ու մտածում որ ով ասես կարող ա օգտուի տեքնոլոգիայով, ինչո՞ւ հէնց մարդ)
ի դէպ, կան այսպէս կոչուած pub եւ room սպասարկիչներ։ pub֊ը պահում ա տեղեկատւութիւն, ու եթէ դու կպել ես փաբի, թարմացումներդ ստացել ա, իսկ յետոյ դու չկաս, բայց ես եմ կպել՝ քո նորութիւնները կը ստանամ։
room֊ի դէպքում յիշողութիւն չի օգտագործւում՝ պիտի երկուսս կպած լինենք որ տեղեկատւութեան փոխանակութիւնը տեղի ունենայ։ room֊ն ինձ աւելի հետաքրքիր ու հոգեհարազատ ա թւում։ ես նման պատճառով չէի ուզում ջաբերի՝ տարբեր կլիենտների մէջ սինքը միացնել՝ որ չպահեմ, գոնէ մի քանի օր, օգտուողների չաթերի պատմութիւնը։
սարքդ, իհարկէ, կարող են գողանալ, կամ կարող ես կորցնել՝ բայց ապա ընդամէնը պէտք ա պահած լինել private key֊ը մի տեղ։
- խմբային կրիպտաւորուած հաղորդակցութիւն։ խումբն իհարկէ երկու անդամից էլ կարող ա լինել։
կրիպտաւորուած ա, ի տարբերութիւն դիասպորա կամ մաստոդոն հանգոյցների, ուր հանգոյցի տէրը կարող ա տուեալների բազայից տեսնել անձնական փակ նամակները։
- շատ լիբերալ ու ինդիւիդուալիստական ա։
դու ներկայանում ես որպէս դու՝ եւ քեզ պէտք չի որեւէ հաստատում երրորդ անձից որ դու դու ես։ դու ունես քո private key֊ը որը հաստատում ա ինքնութիւնդ։ դու չպէտք ա ներկայանաս որպէս թութ.հայ֊ի էսինչը, կամ spyurk.am֊ի էս ինչը։
դու դու ես, եւ վերջ։ (:
- ընկերոջդ ամբողջ պատմութիւնը հասանելի ա լինելու, զի սինք ա լինելու քեզ մօտ։
ի տարբերութիւն, դաշնեզերքի պարագայում՝ քո հանգոյցը սկսում ա ստանալ օտար հաշուից թարմացումներ միայն նրանից յետոյ, երբ քո հանգոյցից որեւէ մէկը այդ հաշուին սկսի հետեւել։ կամ եթէ ոչ մէկ չի հետեւում՝ հանգոյցը կիմանայ այդ օտար հաշուի այն գրառումների մասին, որ տարածել են այլ, հանգոյցին յայտնի մարդիկ։
այդ պատճառով ա լինում որ մարդուն գտնում ես, իսկ իր հոսքը դատարկ ա, կամ կայ ընդամէնը մէկ կամ մի քանի գրառում՝ այն գրառումներն են որ քո հանգոյցին յայտնի մէկը տարածել ա։
սքաթլբաթի դէպքում՝ եթէ հետեւեցիր՝ ամբողջը ստանալու ես։
- եթէ պէտք ա հանրային գրառումներով կիսուել scuttlebutt֊ով չօգտուող մարդկանց հետ՝ կարելի ա իրենց տալ վեբում՝ scuttlebutt դիտարկչի յղում, սրա պէս։
ու տէնց։
#շշուկ #բամբասանք #սքաթլբաթ #scuttlebutt (թող ներէն ինձ այդ պիտակին հետեւողները որ հայերէն չեն կարդում իրենց հոսքում աղմկելու համար) #բաշխուած #ցանց #համացանց