2021-05-30-3531424

այսպէս կոչուած սոցիալական ցանցերի ամենամեծ խնդիրներից ա աղմուկը՝ ոչ բովանդակ կամ որակեալ շփումը։

բայց դա մարդկային հանրութեան մասին ա, իրական կեանքում էլ աղմուկի պակաս չկայ։

«սոց․ ցանցերի» աղմուկն այն մասին ա, որ ինտերնետ հասան լայն զանգուածները, իսկ իրենք հազիւ կարողանում են ֆէյսբուք օգտագործել, հազիւ անցում արին օդնոկլասնիկներից, ու ինտերնետի հէնց «սոց․ ցանցերի» սեգմենտում են։

դա էլ այն պարզ պատճառն ա, ինչու ֆբ֊ի հին օգտատէրերը ֆբ֊ի հաւէսը կորցրգլ են։ իրենք՝ ֆբ առաջին օգտուողները, հանրութեան ամենակիրթ մասն էին, հիմնականում շփուող համալսարանականների տարածքն էր ֆէյսբուքը։ այսօր, երբ այնտեղ յայտնուեցին բոլորը֊բոլորը, իրենց այլեւս կոմֆորտ չի, զի մարդիկ ուզում են արտայայտուել այն մարդկանց մէջ, որ նման ընկալում ունեն ու ում կողմից հասկացուած են լինելու։

եւ հակառակը, մենք չենք բերում փաբ բարեկամների, որ էնտեղ ֆիտ չեն լինի, կամ նոյնիսկ կը բարկանան թէ էս ինչ բարքեր են։

բայց բարեկամները եւ բոլորը֊բոլորը եկան ֆբ իրենց ̶ո̶տ̶ք̶ո̶վ̶ մկնիկով։ իսկ ֆբ֊ն այն կանոնները չունի որ մարդիկ հանգիստ սպեցիֆիկ կղզիներ ստեղծեն, օրինակ իրական անունով ներկայացուած լինելը պարտադրւում ա։ եւ ապա հին խմբերը գաղթեցին մեսենջեր՝ ստեղծելով այնտեղ ընկերական չաթեր։ սակայն այդպէս, նեղ ընկերական չաթերով, նաեւ առանձնացան մնացած կոմֆորտ մարդկանցից։

ու երբ մարդիկ ասում են՝ ես այլեւս անձնական բաներով չեմ կիսւում ֆբ֊ում, նաեւ նրանից ա որ ֆբ֊ն ա փոխուել՝ ոչ այնքան իրենք։

բայց ես սա ընդհանուր առմամբ դրական եմ համարում՝ սա ինտերնետի ժողովրդավարեցման գործընթացներ են։ այլ կերպ՝ եթէ զանգուածները ինտերնետի՝ այսինքն ֆբ֊ի տեղը չիմանային՝ աւելի վատ կը լինէր։

այսօր ֆբ֊ում ա որ ստեղծւում են օրինակ «մի արէք»֊ի պէս խմբեր, ուր քաղաքացիները միաւորւում են՝ աւելի լաւ քաղաքային միջավայրի ձգտելով եւ պայքարում կանոիիեր խախտող ու օրինակ զեբրաների վրայ կայանող վարորդների հետ։

սա այլեւս ինքնարտայայտման մեր հին ձեւը չի, բայց կարեւոր գործիք ա։ եւ այստեղ էլ՝ ծեծուած բան եմ ասում՝ հանրային քննարկումների, եւ հետեւաբար հանրային կարծիք ձեւաւորելու տեղ ա, քաղաքական հրապարակախօսների միջավայրն ա։

յուսանք վաղ թէ ուշ լայն զանգուածները դուրս կը գան ֆբ֊ից, կը հասկանան որ ինտերնետը ֆբ֊ով որոշուած ու սահմանափակ չի։

ի՞նչ անել աղմուկի հետ։ ինձ թւում ա՝ անաղմոոկ կղզիներ ստեղծել։ դրանք են օրինակ որոշ ռուս բլոգերների գրառումները։ աւաղ՝ անաղմուկ մեկնաբանութիւնների խնդիրն իրենց մօտ ակտուալ ա՝ իշխանական բոտերը ստեղծում են աղմուկ, որը աղտոտում ա մեկնաբանութիւններն այնչափ որ դրանք այլեւս կարդալու իմաստ չկայ՝ ֆիլտրելու չափազանց մէծ ջանք ա պահանջւում։

գուցէ նաեւ դաշնեզերքում լինի պահել անաղմուկ եւ կոմֆորտ արտայայտուելու կղզիներ՝ զի յուսով եմ, դաշնեզերքը այդ գործիքներն արդէն ունի, կամ պատրաստ/ունակ կը լինի ստեղծել։

#դաշնեզերք #ժողովրդավարեցում #համացանց #մարդիկ #շփում #աղմուկ #ինտերնետ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ դաշնեզերք  ժողովրդավարեցում  համացանց  մարդիկ  շփում  աղմուկ  ինտերնետ