ըստ ինձ հասած լայքերի, ինձ մօտ տպաւորութիւն ա, որ իմ հետեւորդները բաժանւում են նրանց, որ հակուած են տեսնել լաւը եւ սիրել այն, ու նրանց, որ հակուած են լաւը չտեսնել ու չսիրել ամէնը։
երկրորդների կեանքը շատ աւելի ծանր ա, ու չի լինի իրանց փրկութիւն, զի եթէ գնան ամենահարուստ եւ ամենաառաջադէմ երկիր՝ էլի խնդիրներ կը գտնեն (զի բարդ չի՝ լիքն են) ու չեն տեսնի էն հիասքանչը, ինչ այդ երկրում կայ։ փոխարէնը՝ կը շարունակեն իրենց վատ զգալ։ բայց, իհարկէ, կը գնան, եթէ կարողանան կպցնել։
ես կասէի՝ ինչն իրենց մաղթում եմ՝ բայց չեմ մաղթում։ մաղթում եմ երջանկութիւն, իսկ երջանկութեանը պէտք ա պատրաստ լինել, իսկ եթէ պատրաստ ես՝ ամէն տեղ էր լաւ ես լինելու։ քեֆ անողին, ինքներդ գիտէք։
աշխարհն ահաւոր սիրուն էլ ա։ ամէն րոպէին։ կիսաթափանցիկ լուսինը երկնքում, օրինակ։ սա արդէն բաւական ա շատ լաւ զգալու համար։
մի բան էլ, ես ահաւոր ապշում եմ, երբ առողջ մարդ եմ տեսնում։ հոգէպէս։ ինձ քիչ թէ շատ նորմալանալու համար պահանջուեցին թերափիայի տարիներ։ ու շատ գիրք, ու լիքը փորձութիւն։
ու ինչի պակասը չեմ տեսնում՝ մարդիկ են որ խնդիրներ ունեն, մարդիկ են որ չգիտեմ ում չգիտեմ ինչ են ապացուցում։ մարդիկ են որ ինքնահաստատւում են։ ու մարդիկ են որ անհանգիստ են։ ու չեն կարողանում իրենց թոյլ տալ լաւ զգալ։
մի գրքում բացատրում էր, որ երբ ասում են՝ եղիր ոնց կաս, չի նշանակում՝ եղիր անհանգիստ։ բացատրում էր, ինչու անհանգիստ լինելը ինքնութեան մաս չի։
չգիտեմ ինչից ա սա։ վարկած ունեմ որ շատ քչերն են եղել սիրուած երեխայ, ու շատ քչերն են ունեցել մօտիկների աջակցութիւն, ու որ դա ուժեղ նշանակութիւն ունի։ դէ իսկապէս՝ ո՞վ ա սիրում երեխաներին, ես կարծում եմ, որ գրեթէ ոչ ոք։ եթէ սիրէին՝ տէնց օրը չէին գցի։ բայց ինչ անել էս մարդկանց՝ ես չգիտեմ։
ինձ երեւի գիտեմ՝ մնալ իրենցից հեռու։
հիմա էս տեքստի համար ինձ շատերն էլի ատելու պատճառ կը գտնեն։ ոչ մէկին չեմ ուզում զայրացնել։ եթէ զայրանում էք՝ ձեր խնդիրն էլ ա, որ տէնց հեշտ բռնկւում էք։ ես որ դրդապատճառ չունեմ ոչ մէկին բռնկելու։
երբ օրէնքը կիրառւում ա (նոյնիսկ տեղին) միայն ընդդիմադիրների հանդէպ, իսկ իշխանական ճամբարում՝ չէ, դա կոչւում ա՝ օրէնքի ընտրական կիրառում, ու հանդիսանում ա բեսպրեդելի մասնաւոր դէպք։
եթէ մարդը գրում ա միայն խնդիրներից, ու երբեք չի գրում ինչ սիրուն ա ինչ֊որ բանը, կարելի ա ենթադրել որ նա հաճոյք ա ստանում նրանից, որ ամէնը վատ ա։ էդ նկարագրուած դէպք ա ու կոչւում ա մազոխիզմ։
իսկ ինչի՞ ա դա ինձ էդքան յուզում, որ դրան անդրադառնամ։ է թող վատ զգան մարդիկ։ զի չե՛մ դիմանում էդ անհանգստութիւններին, ծանր եմ տանում։ իսկ ի՞նձ ինչի ա կպնում։
ըստ երեւոյթին որովհետեւ մայրս ա շատ անհանգիստ կերպար։ ու իրան անհնար ա հանգստացնել։ ու նա ուզում ա փոխանցել իր անհանգստութիւնը։ որը եւս մի պատճառ ա որ ես հնարաւորինս երկար ինտերուալներ ունենամ իրան տեսնելու արանքում։
իսկ ինչի՞ ա նա էդպիսին։ դէ, հաստատ սիրուած երեխայ չի եղել։ ես իր մօրը գիտէի, ինչ սարսափելի կերպար էր։
ու տէնց
#անկապ