2021-03-16-1828376

մի բան էլ։ ես հասկանում եմ, որ ինձ համար կարեւոր ա դաշնեզերքը։ զի դաշնեզերքը միջոց ա՝ ապակենտրոն եւ հետեւաբար՝ աւելի քիչ գրաքննուող համացանց ունենալու։

ես նաեւ հասկանում եմ որ եկած մարդկանց զգալի մասը դաշնեզերքի համար չի եկել՝ լսել են «հայկական» «թուիթերի» «այլընտրանքի» մասին։

այդ մարդկանց ասում եմ՝ ես շատ կուզէի որ լինէին շատ եւ զանազան տեղական դաշնեզերքի հանգոյցներ։ եւ ապա ե՛ւ ուլտրաազգայնականները կարող էին իրենց համայնքն ունենալ, ու միւս կողմից՝ կապի մէջ լինել մեր հետ, ե՛ւ կանայները՝ իրենցը, եւ տեքնիկական համայնք կը լինէր, եւ մէկն էլ՝ գրական, եւ բոլորս կապի մէջ կը լինէինք՝ ով ում հետ ուզում ա։

հասկանում եմ, որ մարդկանց «իրանց խելքի» մարդիկ են պէտք շփուելու համար։

ու մի հատ թութը գուցէ եւ նեղ ա ձեզ։ ես չեմ կարող շատ թթերի պահել։ ես ինչքան կարողանում եմ՝ անում եմ։

եթէ ձեզ դուր չի գալիս էստեղ, եթէ ստեղ լաւ չէք զգում՝ էդ դաշնեզերքի խնդիրը չի, էս հանգոյցի խնդրին ա։ գտէք տտ բեքգրաունդի մի ընկեր, փող հաւաքուէք, որ հանգոյց բացի։

եթէ էս միջավայրը ձեզ հաճելի չի, ես կուզէի, որ դաշնեզերքը ձեզ հնարաւորութիւն տար կոմֆորտ միջավայրում լաւ զգալ։ ու ես ներողութիւն եմ խնդրում որ ես չեմ կարողանում էդ միջավայրը ապահովել։

իսկ եթէ դուք ինձ հետ համամիտ չէք որոշ հարցերում՝ խնդրում եմ դա չպրոյեկտէք դաշնեզերքի վրայ։ ես մարդ եմ, իմ բեքգրաունդով, արժէքներով, ու կարծիքներով։ ես էստեղ դաշնեզերքի համար եմ ու ինձ համար աշխարհի ամենակարեւոր խնդիրներից ա կենտրոնացած ինտերնետը։ ու ես շատ մոտիւացուած եմ ջանք դնել, որ այն լինի աւելի ապակենտրոն։

ես նաեւ տեքնոլոգիաների մարդ եմ՝ ոչ թէ սոցիալական հմտութիւններ ունեցող մարդ եմ։ խնդրում եմ շփման մէջ չվերաբերուել ինձ որպէս թթի տեքնիկական ապահովումը կազմակերպող մարդու, այլ վերաբերուել ձեզնից մէկի պէս։ եթէ բարդ ա իմ ներկայութիւնը հանդուրժել՝ ես չգիտեմ ինչ ասել։ կներէք, գուցէ լաւ կը լինի ես առհասարակ չերեւամ, բայց գիտէք, ինձ էլ ա շփում պէտք, ես էլ եմ մարդ։ ու եթէ ձեզնից մեծ մասը նաեւ կայ այլ, կենտրոնացուած ցանցերում՝ ես չկամ։ ու ես չեմ ուզում լրիւ մեկուսացուած լինել՝ բա ե՞ս որտեղ շփուեմ։

շնորհակալութիւն ու կներէք։

#համացանց #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ համացանց  ազատութիւն